ՔՊ-ի նախընտրական ցուցակում ընդգրկված են Քաղաքապետարանի վարչության պետեր
14:36 - 22 օգոստոսի, 2023

ՔՊ-ի նախընտրական ցուցակում ընդգրկված են Քաղաքապետարանի վարչության պետեր

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երեւան քաղաքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրություններին գրանցված կուսակցությունների ընտրացուցակները։

13 կուսակցություններից եւ 1 կուսակցությունների դաշինքից ամենաշատ  թեկնածուներն ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Նրանց թիվը 181 է։

Կուսակցությունն ավելի վաղ հրապարակել էր նախընտրական ցուցակի առաջին 20 թեկնածուների անունները։ Ամբողջական ցանկն ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ նախընտրական ցուցակում են, ի թիվս այլոց, նաեւ Երեւանի քաղաքապետարանի 4 վարչությունների պետեր։

Մասնավորապես, ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի 6-րդ թեկնածուն Երեւանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանն է (անկուսակցական)։

60-րդ թեկնածուն Երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանն է (անկուսակցական)։

157-րդ թեկնածուն Սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանն է (անկուսակցական)։

Վերջին՝ 181-րդ համարի ներքո էլ Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանն է (ՔՊ կուսակցության անդամ)։

Ընտրացուցակում են նաեւ Երեւանի քաղաքապետի տեղակալներ, վարչական շրջանների ղեկավարներ եւ տարբեր բաժնի պետեր, մանկապարտեզների, դպրոցների աշխատակիցներ եւ տնօրեններ, ինչպես նաեւ դասախոսներ, ՊՆ, ԱԺ աշխատակիցներ եւ այլք։

Ամբողջական ցանկը՝ այստեղ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել