news.am: Հայաստանում կարող են դադարել հրապարակել անբարեխիղճ վարկառուների անունները։ Նոր օրինագիծը առաջարկում է չեղարկել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի դրույթը, որը Կենտրանական բանկին անբարեխիղճ վարկառուների անուններն ու անվանումները հրապարակելու իրավասություն էր տալիս։
Այս մասին նոյեմբերի 26-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նիստում նշված օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ասաց ԿԲ նախագահ Ներսես Երիցյանը։ Քննարկումների արդյունքում նախագիծը դրական եզրակացություն ստացավ հանձնաժողովի կողմից, որից հետո առաջարկվեց այն ներառել առաջիկա քառօրյայի օրակարգում։
comment.count (0)