Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա կլինի կարճաժամկետ. ԿԲ |armenpress.am|
10:55 - 09 մարտի, 2020

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա կլինի կարճաժամկետ. ԿԲ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկն անդրադարձել է կորոնավիրուսի պատճառով տեղի ունեցող համաշխարհային տնտեսական զարգացումներին։  Ստորև ներկայացնում ենք ՀՀ Կենտրոնական բանկի մեկնաբանությունը.

«ՀՀ Կենտրոնական բանկը ուշադիր հետևում է կորոնավիրուսի պատճառով տեղի ունեցող համաշխարհային տնտեսական զարգացումներին։ Այս պահի գնահատականների համաձայն ակնկալվում է, որ այդ ազդեցությունները թե՛ համաշխարհային տնտեսության, և թե՛ ՀՀ տնտեսության վրա կլինեն կարճաժամկետ։ Այնուամենայնիվ Կենտրոնական բանկը մշտադիտարկում է համաշխարհային տնտեսության, ֆինանսական և ապրանքահումքային շուկաների զարգացումները և գնահատում է այն կարճաժամկետ ազդեցությունները, որոնք կարող են գրանցվել ՀՀ տնտեսության վրա։ Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը մշտապես պատրաստ է արձագանքել՝ ապահովելով գների և ֆինանսական կայունությունը Հայաստանի Հանրապետությունում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել