ԵՄ պաշտոնյան ներկայացրեց Հայաստանում ներդրումներ անելու երեք պատճառ |armenpress.am|
16:11 - 26 նոյեմբերի, 2019

ԵՄ պաշտոնյան ներկայացրեց Հայաստանում ներդրումներ անելու երեք պատճառ |armenpress.am|

armenpress.am:   Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը Հայաստանում ներդրումներ անելու երեք պատճառ ներկայացրեց:

 Այս հարցին Մերեդիթն անդրադարձավ նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 2-րդ տարեդարձի կապակցությամբ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:


«Առաջինը՝ մենք բավական հավակնոտ տեսլական ենք տեսնում ՀՀ վարչապետի և կառավարության կողմից բարեփոխումների առումով, որոնք ներառում են արդարադատության բարեփոխումները, կոռուպցիայի հաղթահարման և պետական կառավարման բարեփոխումները: Երկրորդը՝ Հայաստանը մի երկիր է, որը հայտնի է իր նորարարություններով: Նորարարությունները հենց հայերի սրտում են: Եվ երրորդ պատճառը՝ մենք պետք է ներդրում կատարենք երիտասարդների մեջ, որովհետև Հայաստանի ապագան մարդիկ են, դրանք խելացի և պայծառ երիտասարդներն են»,- ասաց Մերեդիթը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել