armenpress.am: Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2681-ի, տուժածներինը՝ ավելի քան 2,5 հազարի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով թագավորության ներքին գործերի նախարարության տվյալները:
«Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2681-ի.. Տուժածների թիվը 2501 է», - ասվում է հաղորդագրության մեջ:
Մարոկկոյում սեպտեմբերի 8-ի ուշ երեկոյան 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է մոտ 11-18 կմ խորության վրա ՝ Մարաքեշից 70 կմ հարավ: Այն դարձել է ամենաուժեղը վերջին 120 տարվա ընթացքում, ընդ որում Հյուսիսային Աֆրիկայում նման տարերային աղետները համեմատաբար հազվադեպ են տեղի ունենում: Սեպտեմբերի 10-ին Մարոկկոյի թագավոր Մուհամեդ 4-րդը եռօրյա սուգ Է հայտարարել:
comment.count (0)