Դատարանը մերժեց Միկա Բադալյանի և Աշոտ Գևորգյանի գործով փաստաբանի բողոքները
 |armeniasputnik.am|
18:38 - 12 սեպտեմբերի, 2023

Դատարանը մերժեց Միկա Բադալյանի և Աշոտ Գևորգյանի գործով փաստաբանի բողոքները |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց բլոգեր Միկա Բադալյանի և Sputnik Արմենիա ռադիոկայանի «Մենք» հաղորդաշարի հեղինակ Աշոտ Գևորգյանի ձերբակալության իրավաչափության հարցով բողոքները։ Այս մասին ասաց փաստաբան Լիանա Գրիգորյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առերևույթ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով 2023թ. սեպտեմբերի 6-ին և 7-ին 7 անձ Սյունիքի մարզում ձերբակալվել և ներկայացվել էին վարույթն իրականացնող մարմնին: Նրանց թվում էին Աշոտ Գևորգյանն ու ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը, որոնք վկայի կարգավիճակով ազատ արձակվեցին սեպտեմբերի 8-ին։
 
Աշոտ Գևորգյանի և Միկա Բադալյանի ձերբակալությունից հետո փաստաբանը բողոքարկել էր այդ որոշման իրավաչափությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել