Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է․
«Ադրբեջանը լայնածավալ հարձակում է նախաձեռնել Արցախի դեմ, թիրախում է նաև քաղաքացիական համայնքների շրջակայքը, այդ թվում՝ Ստեփանակերտը։
Սա ցեղասպանություն է, ուրիշ ոչինչ։ Իսկ միջնորդները մեզ իրավունք ու անվտանգություն են խոստանում Ադրբեջանի կազմում»։
comment.count (0)