Գեղամ Ստեփանյան

Գեղամ Ստեփանյանն Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան է (ՄԻՊ), այդ պաշտոնում ընտրվել է 2021 թ․ մարտին։

2014թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

2014-2016թթ. սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն» մագիստրոսական ծրագրում:

2016 թ. դեկտեմբերից մինչև 2020 թ. մայիս աշխատել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովում՝ որպես ԱԺ նախագահի օգնական:

2016-2019 թթ. դասավանդել է Արցախի պետական համալսարանի Պատմության և քաղաքագիտության ամբիոնում:

2020 սեպտեմբերից 2021թ մարտ աշխատել է Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմում:

Ադրբեջանը տարբեր պետությունների կողմից շատ հաճախ խրախուսվել է իր հանցավոր գործողությունների համար. Գեղամ Ստեփանյան |armenpress.am|

Ադրբեջանը տարբեր պետությունների կողմից շատ հաճախ խրախուսվել է իր հանցավոր գործողությունների համար. Գեղամ Ստեփանյան |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը 2021-2023 թվականներից զբաղեցրած Գեղամ Ստեփանյանը կարծում է, որ Ադրբեջանը շատ հաճախ տարբեր պետությունների կողմից խրախուսվել է իր հանցավոր գործողությունների համար։ Նրա խոսքով COP-29 համաժողովն Ադրբեջանում անցկացնելու որոշումն ամենավառ ապացույցն է, որ գործ ունենք ոչ միայն անպատժելիության, այլև հանցագործին խրախուսելու պրակտիկայի հետ միջազգային ընդհանուր հարթակում։  Գեղամ Ստեփանյանն այդ մասին ասաց «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և բնապահպանության վրա» թեմայով պանելային քննարկման ժամանակ, որը կազմակերպվել է Ադրբեջանում անցկացվող Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների COP-29 գագաթնաժողովի կապակցությամբ Հայաստանում անցկացվող միջոցառումների շրջանակում։  «Լեռնային Ղարաբաղի շրջափակումն Ադրբեջանի կողմից 2020 թվականի պատերազմից հետո համակարգված ու հետևողականորեն իրականացվող էթնիկ զտման քաղաքականության հերթական արարն էր։ Դա մի գործողություն էր, որը միտված էր արցախահայությանն իրենց ենթարկելուն, ինչի մասին Ադրբեջանը նույնպես բացահայտորեն հայտարարեց շրջափակումն իրականացնելուց առաջ։ Ադրբեջանցիները մեր հայրենակիցներին սովի, սովամահության ու զրկանքների ենթարկելու միջոցով ձգտում էին հասնել իրենց նպատակին։ Շրջափակման ընթացքում առաջացած հումանիտար հետևանքների ու մարդկանց իրավունքների տոտալ խախտումների մասին բազմիցս խոսվել է։ Դժվար է բառերով նկարագրել աղետալի այն իրավիճակը, որն առաջացել էր Արցախում։ Այժմ տարածության ու ժամանակի մեջ հետադարձ հայացք դարձնելով այդ ամենին՝ պետք է նշեմ, որ զարմանք է առաջացնում, թե ինչպես մարդ արարածը կարող էր անցնել այդ ամենի միջով»,- նշեց Ստեփանյանը։   Նրա կարծիքով՝ չափազանց զարմանալի է նաև այն հանգամանքը, թե ինչպես կարող է միջազգային հանրությունն այդ ամենին անդրադառնալ ոչինչ չասող, սնանկ հայտարարություններով, երբ աշխարհի աչքերի առջև 120 հազար մարդ՝ այդ թվում 30 հազար երեխաներ ամենօրյա ռեժիմով ենթարկվում էին ծանր տառապանքների ու զրկանքների։   «Այդ դաժան օրերին արձանագրվում էին սովամահության, թերսնման դեպքեր։ Ամենախոցելի խմբի ներկայացուցիչները՝ հաշմանդամություն ունեցող անձինք, հայտնվել էին դեղորայքային դեֆիցիտի պայմաններում, մինչդեռ այդ օրերին ամբողջ աշխարհից ստանում էինք ընդամենը հայտարարություններ։ Եթե նույնիսկ պետք է հումանիտար կազմակերպություններին խնդրեինք, որպեսզի հանդես գային դատապարտող հայտարարությամբ, ուրեմն ինչ-որ բան սխալ է մարդու իրավունքների պաշտպանության համակարգում։ Բազմաթիվ օրինակները ցույց են տալիս, թե ինչպիսի վատթարագույն իրավիճակում էր հայտնվել Արցախի ժողովուրդը։ Էլ չեմ խոսում սննդի մասին, այդ սննդի բացակայության ազդեցությունը հատկապես երեխաների վրա։ Շրջափակման ընթացքում ամեն օր մեր բժիշկներից ստանում էինք ուշագնացության դեպքերին առնչվող ահազանգեր։ Երեխաներն ուշաթափվում էին դասերի ժամանակ, փողոցներում։ Ցավալին այն է, որ այդ ամենը մնաց անպատժելի»,- նշեց Ստեփանյանը։ Ստեփանյանի դիտարկմամբ՝ շատ դժվար է այդ ամենից հետո առհասարակ խոսել մարդու իրավունքների պաշտպանության և հումանիտար արժեքների մասին։ Նա հավելեց, որ անցյալը կրկին վերապրելը, թեև ցավ ու տառապանք է պատճառում, սակայն մարդկանց խնդիրների բարձրաձայնումը նրանց պարտքն է, ովքեր այդ դժնդակ օրերին Լեռնային Ղարաբաղում զբաղվում էին մարդկանց իրավունքների պաշտպանությամբ։     «Այդ ժամանակահատվածում միջազգային ոչ պատշաճ արձագանքը, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելը հանգեցրին նրան, որ Ադրբեջանն ուղղակի 2023 թվականի սեպտեմբերին նախաձեռնեց հերթական ագրեսիան Արցախի ժողովրդի նկատմամբ, ինչն էլ հանգեցրեց այնտեղ հայ բնակչության էթնիկ զտմանը։ Մինչև 2020 թվականն Արցախում ապրում էր 145 հազար մարդ, մինչդեռ այսօր այնտեղ ապրում է ընդամենը 13 հայ։ Ահա այն պատկերը, որի միջոցով կարելի է ընդհանուր կարծիք կազմել Ադրբեջանի և առհասարակ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի մասին։ Թեև այդ իրավունքներով զբաղվում են որոշ իրավապաշտպան կազմակերպություններ, սակայն նրանց աշխատանքը չի տրանսֆորմացվում ու չի արտացոլվում քաղաքական որոշումներ կայացնողների գործունեության մեջ»,- եզրափակեց Ստեփանյանը։  
15:13 - 14 նոյեմբերի, 2024
Լեռնային Ղարաբաղում մնացել է ընդամենը 13 հայ. Գեղամ Ստեփանյան
 |news.am|

Լեռնային Ղարաբաղում մնացել է ընդամենը 13 հայ. Գեղամ Ստեփանյան |news.am|

news.am: Եթե մինչեւ 2020թ. պատերազմը Արցախում ապրում էր 150 հազար հայ, ապա այժմ այնտեղ մնացել է ընդամենը 13 հայ։ Այս մասին «Ադրբեջանի ագրեսիան մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության դեմ» թեմայով համաժողովում նոյեմբերի 14-ին ասել է Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։ «Դա այն է, ինչ պետք է իմանալ Ադրբեջանի եւ մարդու իրավունքների օրակարգի մասին։ Մարդու իրավունքների բոլոր սկզբունքները մնում են թղթի վրա եւ հաշվի չեն առնվում այս կամ այն քաղաքական որոշումն ընդունելիս»,- նշել է նա։ Ստեփանյանն ավելացրել է, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների բացակայությունը եւ նրա հանցագործությունների անտեսումը  հանգեցրին էթնիկ զտումներին արցախահայության հանդեպ։ Նրա գնահատմամբ՝ Արցախի պարագայում «Գրետայի էֆեկտ» չի եղել այն տեսակետից, որ Ադրբեջանին անգամ խրախուսել են իր հանցագործություններում, ինչի վկայությունն է դարձել COP29-ի կազմակերպումը Բաքվում Արցախի էթնիկ զտումներից հետո։ «Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հանցագործությունների անտեսում, սա խրախուսում է։ Լաչինի միջանցքի շրջափակումը էթնիկ զտումների տարրերից մեկն է։ Զարմանալի է, որ համաշխարհային հանրությունը աչք է փակել այն բանի վրա, որ Արցախի ժողովուրդը քաղցած էր, այդ թվում երեխաները եւ հաշմանդամները։ Անգամ ԿԽՄԿ-ի դեպքում մենք ստիպված ենք եղել խնդրել, որպեսզի նրանք հանդես գան հայտարարությամբ։ Դա նշանակում է, որ ինչ-որ բան մարդու իրավունքների ոլորտում այնպես չէ»,- ընդգծել է Ստեփանյանը։ Նշենք, որ համաժողովին մասնակցել է նաեւ շվեդ հայտնի էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգը։
12:54 - 14 նոյեմբերի, 2024
ԱԺ պատգամավորների 1/5-ը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու արցախցիների կուտակած գումարները, առանց նրանց կամքը հաշվի առնելու ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը

ԱԺ պատգամավորների 1/5-ը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու արցախցիների կուտակած գումարները, առանց նրանց կամքը հաշվի առնելու ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը

ՀՀ ԱԺ պատգամավորների 1/5-ը («Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ) ՀՀ Սահմանադրական դատարան է դիմել «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 8.1. հոդվածը Սահմանադրության 29-րդ, 60-րդ (սեփականության իրավունքը), 78-րդ (համաչափության սկզբունքը) և 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու հարցով։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը․ «Այսինքն՝ վիճարկվում է օրենքի այն դրույթը, որը փոփոխվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսին և որով նախատեսվել է արցախցիների կուտակած գումարները, առանց նրանց կամքը հաշվի առնելու, ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը։ Դիմումով հիմնավոր ներկայացվել է այդ դրույթի հակասությունը Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքին։ Հետագա ընթացքի վերաբերյալ հավելյալ կտեղեկացնեմ», - նշված է Գեղամ Ստեփանյանի հայտարարությունում։ 
19:42 - 02 նոյեմբերի, 2024
Ո՞ր արցախյան շրջանակների հետ են քննարկել ու եկել այս որոշմանը․ Ստեփանյանը՝ «40+10 հազար» աջակցության ծրագիրը մասնակի կասեցնելու մասին

Ո՞ր արցախյան շրջանակների հետ են քննարկել ու եկել այս որոշմանը․ Ստեփանյանը՝ «40+10 հազար» աջակցության ծրագիրը մասնակի կասեցնելու մասին

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը անդրադարձել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության որոշմանը, որով նախատեսվում է «40+10 հազար» աջակցության ծրագիրը շարունակվել մինչև ապրիլ, այնուհետև ծրագիրը իրականացնել միայն հատուկ խմբերի համար։  «Ուշագրավ է, որ այդ հայտարարության մեջ հատուկ շեշտվում է, որ այս որոշումը կայացվել է արցախցիների հետ տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումների և դրանց շրջանակում ստացած առաջարկ-դիտարկումների արդյունքում։ Հետաքրքիր է՝ այդ ո՞ր արցախյան շրջանակների հետ են քննարկել ու եկել արցախցիների շահերին տրամագծորեն հակասող այս որոշմանը, միգուցե սա ուղղակի մի հերթապահ արտահայտություն է, որ օգտագործում են այս անիմաստ որոշումը լեգիտիմացնելու համար։ Իսկ եթե այնուամենայնիվ արցախյան որևէ շրջանակի հետ իրապես հանդիպում եղել է, և այս որոշման համար հիմք է հանդիսացել նրանց առաջարկ-դիտարկումները, ապա արցախյան հանրությունը պետք է իմանա, թե ո՞վքեր են այդ մարդիկ, որ իրենց իրավունք են վերապահում արցախցիների անունից խոսել և նրանց շահերին հակասող առաջարկ-դիտարկումներ ներկայացնել», - նշել է Ստեփանյանը, հավելելով, թե տեղեկացված է՝ Արցախի ԱԺ-ի և կառավարության ներկայացուցիչների հետ նման քննարկումներ չեն եղել։
18:18 - 02 նոյեմբերի, 2024
Բողոքի ակցիա՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով |aysor.am|

Բողոքի ակցիա՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով |aysor.am|

aysor.am: Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով մի խումբ քաղաքացիներ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջ բողոքի ակցիա են իրականացնում։ Ակցիայի նախաձեռնող Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարեց, որ 2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ակցիաները և իրենք ևս միացել են դրան։ «Մենք նկատում ենք, որ որքան մոտենում է համաժողովի օրը, միջազգային դաշտում որոշակի ակտիվություն նկատվում է այս հարցով։ ԵԽ-ում է պլանավորվում այս թեմաներով քննարկում իրականացնել»,-ասաց Ստեփանյանը և նշեց, որ այս օրերին, երբ Ադրբեջանի վրա սևեռված է աշխարհը, պետք է պարտադրել Ադրբեջանին կատարել մարդու իրավունքների միջազգային դրույթները։ «Պահանջը պետք է ներկայացվի հնարավորինս մեծ ճնշումներ գերեցնելու համար»,-ասաց նա։ Տեղեկացվեց, որ նախատեսում են ակցիաներ իրականացնել ոչ միայն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջ, այլ նաև ՀՀ ԱԳՆ-ի, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների առաջ, որոնց ընթացքում նույն պահանջով նամակներ են փոխանցվելու հասցեատերերին։Նշենք, որ նախաձեռնությանը միացել են ԱՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Յուրի Հայրապետյանը, Ռուբեն Մելիքյանը, Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Արման Թաթոյանը և Լարիսա Ալավերդյանը։Գեղամ Ստեփանյանն անդրադառնալով Հայաստանի հնարավոր մասակցությանը COP29-ին՝ պնդեց, որ ունենալով գերիներ և չճշտված ճակատագրեր, անհետ կորածներ՝ գնալը և մասնակցելն ուղղակի անընդունելի կլինի։
11:38 - 11 հոկտեմբերի, 2024
Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը դիմել են Միջազգային քրեական դատարանի դատախազին

Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը դիմել են Միջազգային քրեական դատարանի դատախազին

Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը դիմել են Միջազգային քրեական դատարանի դատախազին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արտակ Բեգլարյանը։ «Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումից մեկ տարի անց ես ու Գեղամ Ստեփանյանը դիմել ենք ՄՔԴ դատախազին՝ մարդկության դեմ հանցագործությունների համար Փարիզ - Հաագա, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դեմ ադրբեջանական հարձակումից և ավելի քան 100,000 հայերի տեղահանումից մեկ տարի անց Գեղամ Ստեփանյանի ու Արտակ Բեգլարյանի կողմից հայց է ներկայացվել Միջազգային քրեական դատարանի դատախազին՝ մարդկության դեմ հանցագործությունների համար: Թուֆենկյան հիմնադրամի և «Արցախի աջակցության միության» համագործակցությամբ՝ միջազգային առաջատար փաստաբաններ Ֆրանսուա Զիմերեյը և Կատալինա դե լա Սոտան ներկայացնում են Արտակ Բեգլարյանին և Գեղամ Ստեփանյանին: Նրանք զբաղեցրել են Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը և եղել են իրենց հայրենիքից տեղահանված ավելի քան 100,000 մարդկանց մեջ: Հայցի մեջ ընդգծվում է, որ նրանք ստիպված էին տառապել սննդի և առողջապահական օգնության բացակայությունից, որը հարուցվել էր 2022թ. դեկտեմբերին սկսած Լեռնային Ղարաբաղի 9-ամսյա շրջափակման հետևանքով: Դրան հաջորդեց Ադրբեջանի զինված ուժերի հանկարծակի ագրեսիան 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և բնակչության բռնի տեղահանությունը: Մի խումբ այլ ղեկավարներ և բնակիչներ, որոնք չկարողացան դուրս գալ Լեռնային Ղարաբաղից, ձերբակալվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից և պահվում են անազատության մեջ: Նրանք ենթարկվում են խոշտանգումների և վատ վերաբերմունքի, ինչպես նաև զրկված են ընտանիքների ու փաստաբանների հետ պատշաճ հաղորդակցության հնարավորությունից: Ֆրանսուա Զիմերեյի և Կատալինա դե լա Սոտայի կարծիքով՝ «Ոչինչ չի կարող արդարացնել խաղաղ բնակչության՝ իրենց հայրենիքից ու տներից բռնի զրկման փաստը: Աշխարհը պետք է մերժի այս վայրագությունը, որը մեր ներկայացրած հայցի նպատակն է»: Հայցը ներկայացվել է որպես «հաղորդում»՝ համաձայն Հռոմի ստատուտի 15-րդ հոդվածի, որը հնարավորություն է տալիս դատախազին հետաքննություն սկսել ներկայացված տեղեկությունների հիման վրա: Փաստաբանների խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղի հայերի տեղահանությունն ունի մարդկության դեմ հանցագործության բոլոր հատկանիշները: Այն եղել է անձանց բռնի տեղահանում նրանց օրինական բնակության վայրից՝ որպես լայնամասշտաբ ոտնձգություն քաղաքացիական բնակչության դեմ՝ ամբողջովին գիտակցելով դրա հետևանքները: Բոլոր պայմաններն առկա են, որ այդ հանցագործությունների պատասխանատուները արդարադատության ենթարկվեն միջազգային քրեական իրավունքի շրջանակներում»»,- նշված է գրառման մեջ։  Հայցի ամբողջական տեքստը՝ այստեղ
15:36 - 19 սեպտեմբերի, 2024
Բերման ենթարկված արցախցների նկատմամբ ոստիկանները դրսևորում են առանձնակի թիրախավորում. Թաթոյան-Ստեփանյան

Բերման ենթարկված արցախցների նկատմամբ ոստիկանները դրսևորում են առանձնակի թիրախավորում. Թաթոյան-Ստեփանյան

Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ասված է. «Խստագույնս դատապարտելի է իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ուղղորդված ատելության խոսքը, ինչն արտահայտվեց նաև հունիսի 12-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետի հայտարարություններում։ Դրանից հետո սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում ավելի են սաստկացել արցախցիների նկատմամբ վիրավորանքներն ու ատելության խոսքը, նրանց ծաղրելու դրսևորումները։ Էթնիկ զտումների զոհ դարձած Արցախի ժողովրդին ամեն ինչում մեղադրելու, ամեն հարցում թիրախավորելու այս արատավոր երևույթը դառնում է հանրության մեջ արցախցիների նկատմամբ ատելության գեներացման և լայն տարածման պատճառ։ Բազմաթիվ են օրինակները, երբ այդ արշավը տարածում ու անգամ ուղղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, որը բռնի տեղահանված արցախցիների՝հայաստանյան հասարակությանն ինտեգրմանն ու հանրային համերաշխությանը նպաստելու փոխարեն մասնակից է դառնում հայության մի հատվածի նկատմամբ տարվող ատելության գեներացմանը։ Հանրային հեռուստաընկերության՝ որպես Կառավարության հիմնադրած ընկերության նման քաղաքականությունը ակնհայտ է դարձնում, որ սա իշխանությունների մտադրված քաղաքականություն է։ Նշվածից բացի, բազմաթիվ վկայություններ փաստում են, որ հավաքների վայրերից բերման ենթարկված արցախցների նկատմամբ ոստիկանության ներկայացուցչիները դրսևորում են առանձնակի թիրախավորում, որն ուղեկցվում է արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններով, իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից Արցախի կորստի մեջ արցախցիներին մեղադրելու, Հայաստանում «տեղ չունենալու», «հյուր լինելու» և այլ վիրավորական արտահայտություններով։ Արցախի համայնքների ղեկավարների, մասնավորապես Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի, Հաթերքի համայնքապետերի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումները, նրանց ձերբակալումներն ուղեկցվում են ակնհայտ քաղաքական հովանավորչությամբ. դրանք նաև որևէ իրավական հիմք չունեն։ ՀՀ իշխանությունները չունեն Արցախի պետության նկատմամբ Արցախի համայնքային կամ պետական պաշտոնյաների պարտավորությունների, նրանց արաքների քննության որևէ իրավասություն։ Հայաստանի իշխանություններն իրենք են հրաժարվել Արցախի հետ իրավական ու անգամ բարոյական բոլոր առնչություններից։ Վերոնշյալ համայնքապետերի դեմ հետապնդումները սկսվեցին և նրանք զրկվեցին ազատությունից Հայաստանում իրենց քաղաքացիական, այդ թվում՝ հավաքների մասնակցության կամ այդ հավաքներին աջակցություն հայտնելու համար»։
11:49 - 17 հունիսի, 2024
Արցախի ՄԻՊ-ը անդրադարձել է մի շարք դեսպանատների կողմից արցախցիներին մուտքի արտոնագիր տրամադրելու դիմումի մերժմանը

Արցախի ՄԻՊ-ը անդրադարձել է մի շարք դեսպանատների կողմից արցախցիներին մուտքի արտոնագիր տրամադրելու դիմումի մերժմանը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը անդրադարձել է մի շարք դեսպանատների կողմից արցախցիներին մուտքի արտոնագիր տրամադրելու դիմումի մերժմանը․«Մի շարք դեսպանատների կողմից արցախցիներին մուտքի արտոնագիր տրամադրելու դիմումի մերժումը խախտում է Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի դրույթներըՎերջին օրերին բազմաթիվ արցախցիների կողմից բարձրաձայնվում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանատներ (հիմնականում եվրոպական) հրաժարվում են ընթացքավորել մուտքի արտոնագիր (վիզա) տրամադրելու արցախցիների՝ մասնավորապես 070 կոդով անձնագիր կրող անձանց դիմումները։Ըստ հրապարակված տեղեկության՝ մերժումը դեսպանատների կողմից պարզաբանվում է այն հանգամանքով, որ ՀՀ իշխանությունների կողմից հրապարակված տեղեկության հիման վրա դեսպանատունը ենթադրում է, որ 070 կոդով անձնագիրը փաստացի չի համարվում Հայաստանի քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ։ Քանի դեռ անձնագրով հստակ ապացուցված չէ քաղաքացիությունը, հնարավոր չէ ընդունել կամ ընթացք տալ դիմումին։ Դեսպանատների այս պարզաբանումը խիստ անհասկանալի և դատապարտելի է, քանի որ, եթե դեսպանատները առաջնորդվում են ՀՀ իշխանությունների հայտարարություններով և նշում, որ ՀՀ իշխանությունների հայտարարություններից ենթադրվում է, որ 070 կոդով անձնագիրը փաստացի չի համարվում Հայաստանի քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, ապա ինչու են անտեսում այն, որ ՀՀ իշխանությունների նույն հայտարարություններից բխում է, որ 070 կոդով անձնագիրը արցախցիներին տրամադրվել է որպես ճամփորդական փաստաթուղթ։ Ավելին՝ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը եվ դրա տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2023 թ․ հոկտեմբերի 26-ի որոշմամբ 070 կոդով անձնագիրը ճանաչվել է որպես փախստականի անձը հաստատող փաստաթուղթ և սահմանվել, որ ՀՀ տարածքից դուրս այն վավեր է փախստականի վկայականի հետ միասին գործածելու պարագայում։ Հարկ է նշել, որ Փախստականների կարգավիճակի մասին կոնվենիցայի 28֊րդ հոդվածը ամրագրում է փախստականի ազատ տեղաշարժի իրավունքը՝ մասնավորապես նշելով, որ «պայմանավորվող պետություններն իրենց տարածքում օրինական կարգով բնակվող փախստականներին տալիս են ճամփորդական փաստաթղթեր՝ իրենց տարածքից դուրս ճամփորդելու նպատակով», որոնք ճանաչվում և ընդունվում են պայմանավորվող պետությունների կողմից։ Փաստացի, եթե անգամ դեսպանատները 070 կոդով ՀՀ անձնագիրը չեն դիտարկում որպես այդպիսին, ապա ՀՀ իշխանությունների կողմից ճամփորդական փաստաթուղթ ճանաչված 070 կոդով անձնագրերը դեսպանատների կողմից պետք է ընդունվեն որպես այդպիսին և որևէ խոչընդոտ չհարուցվի Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայով ամրագրված ազատ տեղաշարժի իրավունքի իրացման համար։ Ընդորում, հարկ է նշել, որ ՀՀ֊ում հավատարմագրված մի շարք դեսպանատներ (օրինակ՝ ԱՄՆ) որևէ խնդիր չեն հարուցում այս հարցում և 070 կոդով անձնագրերով մուտքի արտոնագիր ստանալու դիմումները ընթացքավորում են առանց որևէ խոչընդոտի՝ դիտարկելով դրանք որպես ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ։ ՀՀ֊ում հավատարմագրված դեսպանատների ուշադրությունն եմ հրավիրում վերոնշյալ խնդրին և ակնկալում այս հարցի վերաբերյալ իրենց մոտեցումների վերանայում, որով կերաշխավորվի Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայով սահմանված իրավունքների պատշաճ և ամբողջական հարգում և պաշտպանում»։
16:55 - 25 մայիսի, 2024
Հայաստանը լքելու համար մեկ պատճառը սոցիալական, կենցաղային վիճակն է․ Գեղամ Ստեփանյան |a1plus.am|

Հայաստանը լքելու համար մեկ պատճառը սոցիալական, կենցաղային վիճակն է․ Գեղամ Ստեփանյան |a1plus.am|

a1plus.am: «Արցախի բնակչությանը Հայաստանում պահելու խնդիրը շատ սկզբունքային է մի քանի հանգամանքներից ելնելով և առաջնայինը՝ հավաքական ինքնությունը պահելու և վերադարձի իրավունքը հավաքական իրացնելն է։ Այս առումով մեզանից կախված բոլոր հնարավոր գործիքներն օգտագործում ենք՝ քարոզելու, համոզելու, որ պետք է մնալ Հայաստանում։ Բայց, ցավոք սրտի սոցիալական, կենցաղային պայմանները նպաստում են, որպեսզի մարդիկ թողնեն, լքեն Հայաստանը։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ շուրջ 7500-7700 արցախցի անվերադարձ հեռացել է Հայաստանից»,- ասում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Մեր վիճակագրությունը, սակայն, այլ բանի մասին է խոսում, որ թիվը հաստատ 12-13- հազարից ավելին է։ Հանրային տրամադրությունները շոշափելով՝ կարող եմ ասել, որ այդ թիվն աճելու է ուսումնական տարին ավարտելուց հետո։ Համար մեկ խնդիրը սոցիալական և կենցաղային վիճակն է։ Շատ-շատերը կան, որ սպասում են՝ հասկանալու թե Հայաստանի Հանրապետությունը բնակարանային ապահովման ինչ ծրագիր է գործողության մեջ դնելու»,- ասում է նա։ Գ. Ստեփանյանի գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձնաց կարիքների համար միջազգային հանրության կողմից Հայաստանին տրվող աջակցությունն ընդհանրապես չի համապատասխանում առկա կարիքներին։ «Ըստ հանրային դաշտում առկա հայտարարություների՝ աջակցությունների թիվը չի գերազանցում 65-67մլն դոլարը և՛ Եվրոմիության և՛ ԱՄՆ կողմից հատկացրած։ Հարկ է նշել, որ այդ գումարը չի հատկացվել Հայաստանի կառավարությանը։ Դրանից կարծես թե 15մլն դոլարն է, որ ուղիղ բյուջետային աջակցություն էր Հայաստանի Հանրապետությանը։ Մյուս գումարը հատկացվել է Կարմիր խաչին, և տարբեր զարգացման, հասարակական կազմակերպությունների։ Վստահորեն, այդ կազմակերպությունները որոշակի աջակցություն ցուցաբերել են, բայց դա ընդհանրապես շոշափելի աջակցություն չէր։ Այսօր մարդիկ կան, որ սոված են քնում։ Տրամադրված 40+10 աջակցությունն ընդամենը հերիքում է բնակարանային վարձը և կոմունալ ծախսերը հոգալուն»,- ասում է Գ. Ստեփանյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
17:56 - 26 մարտի, 2024
Միջազգային ատյաններում Բաքվի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի ՀՀ-ին ու հայ ժողովրդին

Միջազգային ատյաններում Բաքվի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի ՀՀ-ին ու հայ ժողովրդին

Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին, հավատացնում եմ մասնագետները։ «ՀՀ բարձրագույն իշխանությունների հայտարարությունները միջազգային դատական ատյաններում և այլ կառույցներում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու հնարավորության մասին հարուցում են խիստ մտահոգություններ. այդպիսի քայլերն անվերականգնելի վնաս կհասցնեն Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։ Այդ առթիվ շեշտադրում ենք հետևյալը. Իշխանության բարձրագույն մակարդակում արվող այդ հայտարարությունները բացարձակապես անթույլատրելի են: Ադրբեջանի դեմ գանգատներն ունեն Հայաստանի ու Արցախի հայերի, առհասարակ հայ ժողովրդի իրավունքների խախտումների համար միջազգային պատասխանատվություն ապահովելու ռազմավարական նպատակ: Դրանք անփոխարինելի միջոցներ են մեր հավաքական ու անհատական իրավունքների պաշտպանության և միջազգային արդարադատության համար: Առանց միջազգային արդարադատության հնարավոր չէ հասնել կայուն ու տևական խաղաղության, ինչպես նաև կանխել ադրբեջանական նորանոր ոտնձգություններն արդեն ուղիղ կերպով Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ` Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթման ձևով ու այլ հանցանքներով: Միջազգային ատյաններում առկա այդ գործընթացներն անհրաժեշտ քայլեր են նաև Արցախի ժողովրդի դեմ հանցագործությունների քննության և հավաքական իրավունքների պաշտպանության համար: Դրանք կարևորագույն նշանակություն ունեն Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի, Արցախում հոգևոր-մշակութային ժառանգության, հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանության և վերադարձից հետո այնտեղ միջազգային պաշտպանության մեխանիզմների երաշխավորմամբ անվտանգ ու արժանապատիվ կյանքի ապահովման հարցում: Ավելին, ներկայացված գանգատներով ու հայցերով Հայաստանի Հանրապետությունը հանձնառություն է ստանձնել միջազգային ատյաններում պաշտպանելու ադրբեջանական հանցագործությունների հետևանքով տուժածների իրավունքները, այդ թվում` բռնի տեղահանված արցախահայության գույքային և այլ իրավունքները: Դրա արդյունքում մարդիկ զերծ են մնացել միջազգային դատական ատյաններ անհատական գանգատներ ներկայացնելուց, իսկ իրավական պաշտպանության միջազգային միջոցներից Հայաստանի հրաժարվելու և դրանք քաղաքական հարթություն տեղափոխելու դեպքում որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը կկատարի այդ պահանջները: Հետևաբար, ՀՀ ներկայացրած հայցերից հրաժարվելն անխուսափելիորեն հանգեցնելու է տուժածների իրավունքների պաշտպանության միջազգային այս կարևորագույն գործիքակազմերի գործադրման անհնարինությանը՝ ելնելով հենց այդ գործիքակազմերի ձևական պահանջներից: Միջազգային ատյաններում ներկայացված են նաև բազմաթիվ անհատական գանգատներ միջպետական գանգատներից բացի, և դրանցից հրաժարվելու դեպքում անորոշ է լինելու անհատական գանգատների ճակատագիրը: Այս դեպքում անհատական գանգատների ուժը կա´մ զգալիորեն կթուլանա, կա´մ միջազգային դատարանը դրանք կարող է պարզապես միացնել միջպետական գանգատներին, որոնցից երկիրը հրաժարվում է, և մերժել դրանք: Ստացվելու է` Կառավարության անթույլատրելի քաղաքական որոշման պատճառով մարդիկ զրկվելու են իրենց իրավունքների միջազգային դատական պաշտպանությունից: Միջազգային ատյաններում գանգատներն ու պահանջներն անփոխարինելի են Հայաստանի դիվանագիտության համար: Միջազգային պահանջներից հրաժարումն անդառնալի վնասներ կհասցնի ՀՀ-ին միջազգային ասպարեզում` խարխլելով դիվանագիտական դիմադրողականության հիմքերը: Ադրբեջանական իշխանությունները տարիներ շարունակ հայերի դեմ վարել են խորքային ռասիզմի և ատելության քաղաքականություն` սկսած Հայաստանից ու Արցախից մինչև Սփյուռք: Ադրբեջանը ոչ միայն երբևէ չի փորձել պաշտպանել որևէ հայի կամ անգամ կանխել որևէ հայի իրավունքի խախտում, այլ պետական մակարդակով, հաճախ «խաղաղության» շղարշի ներքո, խրախուսել ու ոգևորել է հային ցանկացած վնաս հասցնելը` սպանություններ, խոշտանգումներ, առևանգումներ, կամայական ազատազրկումներ ու գերեվարումներ, հոգեկան տառապանքներ և այլն: Ավելին, ադրբեջանական գործող իշխանության ցեղասպանական քաղաքականությունը յուրաքանչյուր հանցանքից հետո մշտապես ավելի է խորացրել թշնամանքը և ստեղծել է նոր հանցանքների հիմքեր: Այդ կերպ առաջ են եկել ահագնացող սպառնալիքներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հավաքական գոյության դեմ առհասարակ: Սրան գումարվում է այն, որ Հայաստանի իշխանությունն անընդհատ միակողմանիորեն բավարարում է ադրբեջանական պահանջները՝ սին հույսով, որ Ադրբեջանը կանգ կառնի, բայց դա այդպես էլ տեղի չի ունենում ու տեղի չի էլ ունենալու: Ադրբեջանի իշխանությունը երբեք էլ խաղաղության իրական մտադրություններ չի ունեցել: Նրանց միջազգային պահանջները Հայաստանի դեմ եղել են միայն արհեստական` զուտ հայելային` քայլ՝ արտաքին աշխարհին մոլորության մեջ գցելու, շղարշ ապահովելու և սեփական հանցանքները կոծկելու համար: Միջազգային ատյաններ Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից Հայաստանի կառավարության հրաժարումն օրինականացնելու է ադրբեջանական ատելության քաղաքականությունն ու ծանր հանցանքները հայ ժողովրդի նկատմամբ, ծնելու է մեր իրավունքների նոր խախտումներ ու հանցանքներ: Հաշվի առնելով վերը շարադրվածը` Հայաստանի իշխանություններից վճռականորեն պահանջում ենք զերծ մնալ միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատներից հրաժարվելու հայտարարություններից ու գործողություններից։ Ավելին, պահանջում ենք ներկայացնել միջազգային դատական նոր հայցեր բոլոր հնարավոր կոնվենցիաներով, այդ թվում՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման հանցագործության համար քրեական պատիժ կիրառելու պահանջով Միջազգային քրեական դատարանին դիմելու միջոցով: Ստորագրողներ` Գեղամ Ստեփանյան, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյան, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Սիրանուշ Սահակյան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արա Ղազարյան, «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի հիմնադիր և ղեկավար, միջազգային փորձագետ»։
10:15 - 18 մարտի, 2024
«Արցախցիների հավաքական վերադարձի իրավունքը պետք է իրացվի, այս հարցում կարեւոր է ՀՀ պաշտոնական դիրքորոշումը»․ Արտակ Բեգլարյան
 |aravot.am|

«Արցախցիների հավաքական վերադարձի իրավունքը պետք է իրացվի, այս հարցում կարեւոր է ՀՀ պաշտոնական դիրքորոշումը»․ Արտակ Բեգլարյան |aravot.am|

aravot.am: «Մեր գլխավոր ասելիքն այն է, որ մեր հավաքական վերադարձի իրավունքը պետք է իրացվի։ Դրա համար անհրաժեշտ պայմաններ պետք է ստեղծել, որի ուղղությամբ բոլորս անելիքներ ունենք»,- այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Արցախի նախկին ՄԻՊ եւ պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ կատարած այցին։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը «120 000 պատճառ կոալիցիայի» աջակցությամբ Վաշինգտոնում մասնակցել էին Միջազգային կրոնական ազատության համաժողովին, ելույթներ ունեցել տարբեր հարթակներում և ներկայացրել Արցախի ժողովրդի ցեղասպանության հանգամանքները, հոգևոր-մշակութային ժառանգության ու այլ իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ՝ նրանք հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Կոնգրեսում շուրջ 60 կոնգրեսականների ու նրանց ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ցեղասպանության մանրամասներն ու հետևանքները, ընթացիկ վիճակը, ինչպես նաև հորդորելով Կոնգրեսին կիրառել գործնական մեխանիզմներ Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանության նպատակով։ Արտակ Բեգլարյանի խոսքով՝ արցախցիների հավաքական վերադարձն ապահովելու համար կարեւոր է ՀՀ պաշտոնական դիրքորոշումը։ «Հայաստանի Հանրապետությունը պետք է պատասխանատվություն ստանձնի մեր հավաքական վերադարձի իրավունքի իրացման եւ անհրաժեշտ պայմաններ ստեղծելու հարցում»,- ասաց նա։ Ըստ Բեգլարյանի՝ ԱՄՆ-ում բարձրաձայնել են նաեւ Ադրբեջանի ցեղասպանական ռեժիմի պատասխանատուներին միջազգային պատասխանատվության ենթարկելու հարցերը։ «Միջազգային հետաքննություն կամ Ադրբեջան պետության եւ կոնկրետ անհատների դեմ պատժամիջոցներ։ Նաեւ մշակութային ժառանգության հետ կապված հարցեր ենք բարձրաձայնել ու քննարկել տարբեր կազմակերպությունների հետ։ Գլենդեյլի քաղաքային խորհրդի նիստում ներկայացրեցինք իրավիճակը։ Եվ հենց մեր ներկայությամբ բանաձեւի նախագիծ ներկայացվեց, որը մեկ շաբաթ առաջ արդեն ընդունվեց Գլենդեյլի քաղաքային խորհրդի կողմից՝ շատ հստակ ուղերձներով, Արցախի ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելով եւ նաեւ կոչ անելով ԱՄՆ ղեկավարությանը՝ համապատասխան պատժամիջոցներ կիրառել, մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախի ժողովրդին եւ ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ վերադարձն իր հայրենիք»,- հավելեց նա։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ ասաց․ «Այցը հստակ ուղերձ ուներ՝ ցույց տալու, ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է։ Մենք չենք համարում, որ Արցախի ժողովրդի մասին այլեւս չպետք է խոսել կամ նրա իրավունքների պաշտպանությանը չպետք է անդրադառնալ։ Ցավոք սրտի, կարծես տեսնում ենք, որ տարածաշրջանային զարգացումների ֆոնին փակվում կամ անտեսվում է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության օրակարգը։ Եվ խնդիր էր մեզ համար՝ թե ԱՄՆ-ում հայկական Սփյուռքի ներկայացուցիչներին եւ թե ամերիկյան շրջանակների հասցնել այս կարեւոր ուղերձը»։  
11:55 - 15 փետրվարի, 2024
Ովքեր են ներգրավված արցախահայերի վերադարձի հարցով ստեղծված հանձնախմբում |azatutyun.am|

Ովքեր են ներգրավված արցախահայերի վերադարձի հարցով ստեղծված հանձնախմբում |azatutyun.am|

azatutyun.am: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հայրենադարձության նպատակով վերջերս ստեղծված հանձնախումբն արդեն աշխատում է, զուգահեռ նաև կազմն է համալրվում, «Ազատության»-ը փոխանցեց Արցախի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանն՝ առանց այլ մանրամասներ հաղորդելու։ Հանձնախմբի ձևավորման մասին մոտ տասն օր առաջ հայտարարեց Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Հենց նա էլ ղեկավարում է նորաստեղծ մարմինը: Մյուսների անունները դեռ չեն հրապարկվում, սակայն Վահրամ Բալայանը հաստատեց մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ կազմում ներգրավված են Դաշնակցության Եվրոպայի հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը, նույն կուսակցությունից Մարիո Նալբանդյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, հանրապետական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը:«Կարծր չի լինի կազմն էն առումով, որ նաև համալրումներ կլինեն։ Կարծում եմ մոտ օրերս կամբողջանա որոշակի, գոնե սկզբնական հատվածը», - ասաց Վահրամ Բալայանը։Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի լիակատար վերահսկողությունից հետո պաշտոնական Երևանն արցախցիների վերադարձի, նրանց իրավունքների և անվտանգության երաշխիքների մասին գրեթե չի խոսում: Առանց հստակ անվտանգային մեխանիզմներ նշելու՝ Ղարաբաղի ժողովրդի վերադարձի մասին հայտարարություններ հնչում են միջազգային տարբեր կենտրոններից: Հանձնախումբը նաև այդ կառույցների հետ է աշխատելու, ասում է Վահրամ Բալայանը: Կա՞ պատկերացում, թե անվտանգային ինչպիսի միջավայր պետք է լինի, որ հնարավոր լինի խոսել արցախցիների հավաքական հայրենադարձության մասին:«Անվտանգային համակարգ գոյություն ունենա, Հայաստանի Հանրապետության հետ անմիջական կապ ունենա, անմիջական անխափան կապ ապահովվի և դրան մոտ բաներ, բնականաբար, մեկ էլ եմ ասում՝ ադրբեջանական զորք այնտեղ չի կարող լինել, հասկանալի է, որ անհնարին է, որ ադրբեջանական զորքն էնտեղ կանգնի և հայ մարդը նորմալ այնտեղ ապրի», - ասաց Բալայանը։ Սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումից հետո ավելի քան 100 հազար հայեր ստիպված լքեցին իրենց տները։ Միայն Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանը ինտեգրման ծրագիր ներկայացրեց, որը թղթի վրա է մնացել։ Պաշտոնական Բաքուն վստահեցնում է, թե իր Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան հանձնառու է պաշտպանել Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները՝ մյուս քաղաքացիների հետ հավասար հիմունքներով: Վահրամ Բալայանի կարծիքով՝ անկախ Բաքվի դիրքորոշումից միջազգային դերակատարները շահագրգիռ են համագործակցել հանձնախմբի հետ: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
21:50 - 27 հունվարի, 2024
Արտաքին հետախուզական ծառայությանը հսկա բյուջե է տրվում, բայց այդ կառույցի որևէ ներկայացուցիչ ԱԺ չի եկել. Գեղամ Մանուկյան
 |news.am|

Արտաքին հետախուզական ծառայությանը հսկա բյուջե է տրվում, բայց այդ կառույցի որևէ ներկայացուցիչ ԱԺ չի եկել. Գեղամ Մանուկյան |news.am|

news.am: Ազգային ժողովի հերթական քառօրյայի օրակարգում է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ բյուջեի նախագծով առաջին անգամ գումար պետք է հատկացվի արտաքին հետախուզական ծառայությանը, սակայն պատգամավորները որևէ կերպ հնարավորություն չեն ունեցել ստանալ այդ բյուջեի նախագծի բացվածքը, քանի որ արտաքին հետախուզական ծառայության ներկայացուցիչ Ազգային ժողով չի եկել, առնվազն պաշտպանության հանձնաժողով չի ներկայացել։ «Բյուջեի Արտաքին հետախուզական ծառայության հատվածի վերաբերյալ որեւէ մեկը չի ներկայացել ԱԺ, պարզաբանումներ չի տվել, ի վերջո, ինչպես է լուծվելու այդ հարցը: Բազմամիլիարդանոց բյուջե պետք է հատկացվի, բայց պատգամավորները որեւէ կերպ հնարավորություն չեն ունեցել այդ բյուջեի բացվածքը ստանալ»,-ասաց նա: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց ընդմիջման ժամանակ քննարկել, թե ինչպես կարող են լուծել, գտնել ոսկե միջինը։ Հիշեցնենք, որ արտաքին հետախուզական ծառայության պետ է նշանակվել նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։
10:46 - 14 նոյեմբերի, 2023
Ադրբեջանը կամայական դատավարություն է իրականացնում անմեղ մարդու նկատմամբ՝ շինծու գործով․ Արցախի ՄԻՊ
 |tert.am|

Ադրբեջանը կամայական դատավարություն է իրականացնում անմեղ մարդու նկատմամբ՝ շինծու գործով․ Արցախի ՄԻՊ |tert.am|

tert.am: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով արցախցի Վագիֆ Խաչատրյանի դեմ Բաքվում իրականացվող դատավարությանը և կոչ անելով միջազգային հանրությանը ապահովել նրա անհապաղ և անվտանգ վերադարձը Հայաստան։ «Բաքվում սկսվել է Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի ապօրինի դատավարությունը։ Վագիֆը Ադրբեջանի կողմից առևանգվել էր 2023 թվականի հուլիսի 29-ին Հակարիի կամրջի մոտ գտնվող ապօրինի անցակետում, երբ ԿԽՄԿ-ն տեղափոխում էր Հայաստան՝ սրտի շտապ վիրահատության համար։ Միջազգային իրավունքի կոպտագույն խախտմամբ՝ Ադրբեջանը կամայական դատավարություն է իրականացնում անմեղ մարդու նկատմամբ՝ շինծու քրեական գործով։ Միջազգային հանրությունը պետք է պաշտպանի մարդու իրավունքներն ու արժեքները՝ ապահովելով Վագիֆ Խաչատրյանի անհապաղ և անվտանգ վերադարձը Հայաստան», - գրել է Ստեփանյանը։
14:05 - 14 հոկտեմբերի, 2023
Արցախից բռնի տեղահանման ընթացքում 1 դատապարտյալ և 15 կալանավոր ազատ են արձակվել․ որոշները մեղադրվում են պետական դավաճանության մեջ

Արցախից բռնի տեղահանման ընթացքում 1 դատապարտյալ և 15 կալանավոր ազատ են արձակվել․ որոշները մեղադրվում են պետական դավաճանության մեջ

Արցախի 1 դատապարտյալ եւ 15 կալանավոր բռնի տեղահանման ընթացքում ազատ են արձակվել։ Նրանց ազատ արձակելու որոշումը կայացրել է Արցախի քննչական կոմիտեն։ Այս մասին «Ինֆոքոմ»-ին հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Ազատ արձակվածներից որոշները, ըստ Արցախի պետական կառույցների մեր աղբյուրների, մեղադրվել են պետական դավաճանության մեջ։ Նրանց գտնվելու վայրն այս պահին անհայտ է։  ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը մեզ փոխանցեց, որ 2023թ. սեպտեմբերին Արցախից ՀՀ քրեակատարողական հիմնարկներ (ՔԿՀ)  կալանավորված կամ դատապարտված անձինք չեն տեղափոխվել։ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի միակ՝ Շուշիի քրեակատարողական հիմնարկում պահվող անձինք տեղափոխվել էին Հայաստանի ՔԿՀ-ներ։ 2020 թ․-ից հետո կալանավորված այն անձինք, որոնք Հայաստան չեն տեղափոխվել Լաչինի միջանցքի փակվելու պատճառով, պահվել են Ստեփանակերտի ժամանակավոր մեկուսարաններում կամ ձերբակալվածների պահման վայրերում։ Գեղամ Ստեփանյանի փոխանցմամբ՝ 2020-2023 թթ․-ին Արցախի կալանավորների թիվը եղել է 18, որոնցից 12-ը պահվել են Ստեփանակերտում, իսկ 6-ը՝ մինչեւ միջանցքի փակվելը տեղափոխվել հայաստանյան ՔԿՀ-ներ։ Բռնի տեղահանման ընթացքում ազատ են արձակվել Արցախի բոլոր 12 կալանավորները եւ Հայաստանում պահվող 6-ից 3-ը։  Արցախի քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ֆելիքս Հարությունյանից փորձեցինք ճշտել կալանավորների ազատ արձակման մանրամասները, սակայն նա նշեց, որ այս պահին կառույցը չի աշխատում, եւ տեղեկություններ հայտնել հնարավոր չէ։ Արցախի ՆԳՆ ոստիկանության լրատվության ծառայության պետ Հունան Թադեւոսյանն էլ ասաց՝ ղեկավարության հետ կապ հաստատել առայժմ չի կարողանում, ավելի ուշ տեղեկություններ կտրամադրի։  Թե իրավական ինչ ընթացակարգով են անձինք ազատ արձակվել, եւ ինչ լուծում է ստանալու նրանց վերաբերյալ քրեական վարույթների հետագա ընթացքը, առայժմ ՀՀ որեւէ պետական կառույց չի մեկնաբանել։ Նրանք կալանավորվել կամ ազատազրկման են դատապարտվել Արցախի օրենսդրությանը համապատասխան, ուստի Հայաստանում այդ գործընթացի շարունակականությունն ապահովելու իրավական խնդիր է առաջանում։ Այս թեմային կանդրադառնանք առաջիկա հրապարակումներով։   Միլենա Խաչիկյան
20:00 - 11 հոկտեմբերի, 2023