Իսպանիան հորդորում է Ադրբեջանին վերադառնալ երկխոսությանն ու դադարեցնել ռազմական գործողությունները
 |armenpress.am|
23:49 - 19 սեպտեմբերի, 2023

Իսպանիան հորդորում է Ադրբեջանին վերադառնալ երկխոսությանն ու դադարեցնել ռազմական գործողությունները |armenpress.am|

armenpress.am:  Իսպանիան հորդորում է Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում ու վերականգնել երկխոսությունը՝ հանուն խնդրի խաղաղ կարգավորման։ Այս մասին ասվում է Իսպանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Իսպանիայի կառավարությունը խստորեն դատապարտում է Ղարաբաղի շրջանի դեմ զինված ուժերի կիրառումը և ցավում է մարդկային կյանքերի կորստի համար։

Իսպանիան աջակցում է Եվրամիության միջնորդական ջանքերին ու կոչ է անում ադրբեջանական իշխանությունների անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու վերսկսել երկխոսությունը՝ հասնելու խաղաղ կարգավորման՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի»,- ասվում է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել