tert.am: Երբ որ մենք երեկ հայտարարում ենք, որ պիտի գանք և չթողնենք վարչապետը մտնի Կառավարության շենք, ես գիտեի, որ կամ նիստի ժամը կփոխեն, կամ շենքը: Իրենք ժամը փոխեցին, մինչև այդ էլ մեր տղաներին, Անդրանիկ Թևանյանին ձերբակալեցին, սա սպասվող բան էր:
Այս մասին կառավարության դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասել է Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
«Այսօր ժամը 6-ին մենք հանրահավաք ունենք, կամփոփենք, թե ինչ է կատարվել այս 3 օրվա ընթացքում, կներկայացնենք ինչ է պետք անել:
Ես չեմ մերժում այն տարբերակը, որ Նիկոլը հրաժարվի, Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա: Բայց պետք է հաշվի առնել, որ եթե Նիկոլը մնում է, ինքը Ադրբեջանի ներկայացուցիչն է Հայաստանում, և անընդհատ շարունակվելու են պարտություններով պատերազմներ»,- ասել է նա:
Նա նշեց, որ այսօրվա իրավիճակը իրապես տարբերվում է փրկության և դիմադրության շարժումներից:
Այն ժամանակ ժողովրդի մեծ մասը շփոթված էր և կողմնորոշված չէր, երկրրոդ դեպքում դեռ Նիկոլ Փաշինյանը ուներ որոշակի կշիռ հասարակության մեջ, այս դեպքում ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է:
comment.count (0)