Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրները նախկինի պես Հայաստանին համարում են կազմակերպության լիիրավ անդամ

 |factor.am|
13:07 - 30 հունիսի, 2025

Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրները նախկինի պես Հայաստանին համարում են կազմակերպության լիիրավ անդամ |factor.am|

factor.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները շարունակում են Հայաստանին համարել կազմակերպության լիիրավ անդամ, սակայն այդ կարգավիճակը ենթադրում է կազմակերպության շրջանակում բոլոր պարտավորությունների կատարում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի  նիստից հետո։

«Մենք նախկինի պես Հայաստանը համարում ենք այս կազմակերպության լիիրավ անդամ, բայց, իհարկե, լիիրավ անդամակցությունը ենթադրում է մասնակցություն և ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերից բխող բոլոր պարտավորությունների կատարում, այդ թվում՝ անդամավճարների վճարումը»,- ասել է նա։ Միաժամանակ, ըստ Լավրովի, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի մասնակիցներն «ի գիտություն են ընդունել, որ ՀՀ արտաքին գործերի նախարարը կրկին հրաժարվել է մասնակցել այդ միջոցառմանը»։

«Մենք ելնում ենք այն փաստից, որ մեր պետությունների ղեկավարները, երբ հանդիպել են ՀԱՊԿ-ի շրջանակում, նույնպես նկատի են առել ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքի փաստը»,- հավելել է Լավրովը։ Նրա խոսքով՝ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները ցույց են տալիս, որ միտումները զարգանում են «բազմավեկտոր համատեքստում»։

«ՀՀ վարչապետը վերջերս հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության ու Եվրամիության միջև ընկած ժամանակահատվածը շուտով կավարտվի։ ՀՀ ղեկավարությունից ինչ-որ մեկը հայտարարել է, որ մոտ ապագայում անհրաժեշտ կլինի վերջնականապես որոշում կայացնել ՀԱՊԿ-ի վերաբերյալ»,- ասել է Լավրովը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել