armenpress.am: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Գևորգ Ղարիբյանն աշխարհի առաջնությունում կպայքարի բրոնզե մեդալի և ՕԽ ուղեգրի համար:
Սերբական Բելգրադ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության 60 կգ քաշային ըմբիշների կիսաեզրափակիչում Ղարիբյանը մրցեց աշխարհի նախկին չեմպիոն ճապոնացի Կենիչիրո Ֆումիտայի հետ: Հայ մարզիկը զիջեց 1:5 հաշվով: Նա կպայքարի ԱԱ-ի բրոնզե մեդալի և Փարիզի Օլիմպիական խաղերի համար սեպտեմբերի 23-ին կայանալիք գոտեմարտում: Ղարիբյանն աշխարհի առաջնության գոտեմարտերը սկսել էր 1/16 եզրափակիչից հաջորդաբար հաղթելով Բուլղարիայի, Լեհաստանի Ադրբեջանի ներկայացուցիչներին:
comment.count (0)