ԱՀ ՔԿ-ն՝ մարմինների նույնականացման աշխատանքների մասին
21:01 - 26 սեպտեմբերի, 2023

ԱՀ ՔԿ-ն՝ մարմինների նույնականացման աշխատանքների մասին

Արցախի քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել մարմինների նույնականացման աշխատանքների մասին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Սույն թվականի սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների չճանաչված դիերի նույնականացման, սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց հայտնաբերելու նպատակով խնդրում ենք հարազատներին ներկայանալ ԱՀ քննչական կոմիտե (Ստեփանակերտ, Մամիկոնյան 68) նույնականացման հատկանիշներ ներկայացնելու, ՀՀ-ում ԴՆԹ փորձաքննության իրականացում ապահովելու համար։ Հարցերի համար գործում է կարճ 8393 համարը»։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել