Վերականգնվում է Վայոց ձորում գտնվող Մ2-Գետափ ճանապարհահատվածը |tert.am|
12:04 - 28 հոկտեմբերի, 2019

Վերականգնվում է Վայոց ձորում գտնվող Մ2-Գետափ ճանապարհահատվածը |tert.am|

tert.am: Վերականգնման փուլում է Վայոց ձորի մարզում գտնվող Մ2-Գետափ 2.77 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այն վերականգնվում է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը:

Շինարարական տեղամասում աշխատանքները մեկնարկել են հոկտեմբերի սկզբից‚ այժմ ընթացքի մեջ են հողային, ջրահեռացման բետոնե վաքերի, մայթերի բազալտե եզրաքարերի տեղադրման և արհեստական կառուցվածքների կառուցման աշխատանքները:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են շինտեղամասեր՝ հետևելու շինարարության ընթացքին։ Հերթական այցելության ժամանակ քննարկվել են աշխատանքների առաջընթացին առնչվող հարցեր։

Կապալառու կազմակերպության ներկայացուցչին տրվել են համապատասխան ցուցումներ՝ շինտեղամասում աշխատանքների ընթացքն արագացնելու ուղղությամբ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել