Հայաստանի Հանրապետության սահմաններն ապահովված են․ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար |news.am|
17:50 - 28 հոկտեմբերի, 2019

Հայաստանի Հանրապետության սահմաններն ապահովված են․ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար |news.am|

news.am: Հայաստանի Հանրապետության սահմաններն ապահովված են: Այս մասին այսօր` հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում ասաց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

«Հայաստանի Հանրապետության սահմաններն ապահովված են, ունենք տեղադրված համապատասխան տեսախցիկներ եւ ամեն ինչ, որոնք կարող ենք ֆիքսել հնարավոր ներթափանցումը: Վերջին ժամանակաշրջանում դեպքեր գրանցվել են, սակայն չեմ կարող ասել, որ ավելացել են, նորմայի սահմաններում են»,-ասաց նա:

Նրա խոսքով`սահմանների հետ կապված անվտանգության միջոցառումներ իրականացվում են :

«Կարող ենք փաստել, որ այս պահի դրությամբ ունենք շուրջ 333 կմ հայ-թուրքական սահման, որի պահպանությունն իրականացվում է ՌԴ դաշնային անվտանգության ծառայության կազմում գտնվող սահմանապահ զորքերի կողմից: Ունենք հայ-վրացական սահման շուրջ 260 կմ, ունենք նաեւ ռուսական սահմնապահ զորքերի կողմից պահպանվող իրանական հատված` շուրջ 42 կմ եւ միաժամանակ ունենք Իրան-Արցախ հատվածը, որի պահպանությունն իրականացվում է մեր սահմանապահ զորքերի կողմից շուրջ 125 կմ: Ես ձեզ հավաստիացնում եմ` թե մեր, թե ռուսական սահմանապահ զորքերի կողմից իրականացվում է պատշաճ մակարդակով: Վերջին շրջանում իրոք Սիրիայում տեղի ունեցող զարգացումները ստիպեցին մեզ մտահոգվել այդ հարցի շուրջ: Մենք մտահոգված ենք նաեւ բացի մեր սահմաններից նաեւ մեր հայ համայնքի անվտանգությունով եւ գրեթե ամենօրյա ռեժիմով իրականացնում ենք դիտարկում եւ ձեզ հավաստիացնեմ` այս պահի դրությամբ մեր հայ համայնքին, ովքեր հիմնականում Քամիշլիում են կենտրոնացված, վտանգ չի սպառնում»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել