factor.am: Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ ներկայում նախաձեռնված քրեական վարույթ առկա չէ:
Ազգային անվտանգության ծառայության կողմից ստուգումներ՝ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան՝ հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր, որ տվյալներ են ստացվել ս.թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի և Թուրքիայի պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ, որի ստուգման կապակցությամբ իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
comment.count (0)