ԼՂ-ից բռնի տեղահանված 50 հազարից ավելի քաղաքացի ստացել է պետական ֆինանսական աջակցություն. փեխվարչապետ
12:55 - 08 հոկտեմբերի, 2023

ԼՂ-ից բռնի տեղահանված 50 հազարից ավելի քաղաքացի ստացել է պետական ֆինանսական աջակցություն. փեխվարչապետ

Մեր կողմից առաջարկվելիք երկարաժամկետ ծրագրերն էականորեն տարբեր կլինեն կարճաժամկետ այս ծրագրեից, որոնք այս պահին իրականացնում ենք։ Այդ պատճառով առաջիկա օրերին մենք կհանդիպենք մարդկանց հետ` հասկանելու նրանց ծրագրերն ու նպատակները։ Այս մասին այսօր հատարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Փոխվարչապետը հայտնեց, որ ՀՀ մասնավոր հատվածի շատ տնտեսվարողներ արդեն աշխատանքի բազմաթիվ առաջարկներ են արել համապատասխան մասնագիտական պատրաստվածություն ունեցող անձանց։ 
 
 «Այս պահին արդեն 50 հազարից ավելի  տեղահանված քաղաքացի  ունի բանկի քարտային հաշիվ և ստացել է պետական ֆինանսական աջակցություն։ Եթե  ինչ որ մեկի հաշվին հատկացվող դրամական միջոցը մուտքագրված չէ, ապա երկուշաբթի կամ երեքշաբթի բոլոր այդ գումարները կլինեն հաշվի վրա: » ,- ասաց Խաչատրյանը։
 
Փոխվարչապետը հիշեցրեց, որ այդ աջակցությունը բոլոր բռնի տեղահանվածները կարող են ստանալ միայն բանկային փոխանցումներով` անկանխիկ եղանակով։
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել