Իսրայելը փակել է նաև Գազայի հատվածի ջրամատակարարումը
 |hetq.am|
12:40 - 10 հոկտեմբերի, 2023

Իսրայելը փակել է նաև Գազայի հատվածի ջրամատակարարումը |hetq.am|

hetq.am: Իսրայելն ամբողջությամբ փակել է բոլոր խողովակաշարերը, որոնցով Գազայի հատված ջուր էր հոսում։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի էներգետիկայի և ջրային տնտեսության նախարար Իսրայել Կացը: «Ես հրամայել եմ անհապաղ անջատել Իսրայելից Գազայի հատվածի ջրամատակարարումը։ Էլեկտրականությունն ու վառելիքը օրերս էին անջատվել։ Ինչ եղել է, այլևս չի լինի»,- նշել է իսրայելցի պաշտոնյան։

Գազայի հատվածն ամբողջապես շրջափակելու հրամանի մասին, ավելի վաղ, հայտարարել էր Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը: «Չի լինելու ո՛չ էլեկտրականություն, ո՛չ ջուր, ո՛չ վառելիք, ամեն ինչ փակ է լինելու»,- հայտարարել էր նա: 

Էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել էր դեռևս հոկտեմբերի 7-ին։

Էլեկտրաէներգիայի և էլեկտրականության արտադրության համար վառելիքի ներկրման տեսանկյունից Գազայի հատվածը մեծապես կախված է Իսրայելից, ինչը նշանակում է, որ դրա անջատումը լրջագույն ճգնաժամ է առաջացնելու պաղեստինյան այդ տարածքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել