Իսրայելի բանակն ավիահարվածներ է հասցրել Դամասկոսում Սիրիայի նախագահական պալատի մերձակայքին |factor.am|
13:24 - 02 մայիսի, 2025

Իսրայելի բանակն ավիահարվածներ է հասցրել Դամասկոսում Սիրիայի նախագահական պալատի մերձակայքին |factor.am|

factor.am: Իսրայելի բանակը ուրբաթ վաղ առավոտյան ավիահարվածներ է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող նախագահական պալատի մերձակայքին։ Հարվածները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը զգուշացրել էր, որ կմիջամտի, եթե Սիրիայի իշխանությունները չկարողանան պաշտպանել դրուզ փոքրամասնությանը, գրում է DW-ն։

«Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի նախագահական պալատի մերձակայքին։ Սա հստակ ուղերձ է սիրիական ռեժիմին. մենք թույլ չենք տա [սիրիական] ուժերին տեղակայվել Դամասկոսի հարավում կամ որևէ սպառնալիք ներկայացնել դրուզ համայնքի համար»,- ասել է Նեթանյահուն պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ համատեղ հայտարարության մեջ։

Սիրիայի իշխանությունների կողմից անհապաղ մեկնաբանություն չի եղել։ Իսրայելի հարվածը տեղի է ունեցել սուննի զինյալների և դրուզ համայնքի անդամների միջև մի քանի օր տևած կրոնական բախումներից հետո։ Բռնությունը սկսվել է սոցիալական ցանցերում տարածվող ձայնագրությունից հետո, որտեղ մի տղամարդ քննադատում է Մուհամմադ մարգարեին։ Ձայնագրությունը վերագրվել է դրուզ հոգևորականի, ինչը զայրույթ է առաջացրել սուննի մահմեդականների շրջանում։ Բախումների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել։ 

Շարունակությունը՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել