Պաղեստին

Դե յուրե ինքնիշխան պետություն Միջին Արեւելքում՝ Հորդանան գետի արեւմտյան ափին (սահմանակցում է Իսրայելին եւ Հորդանանին) եւ Գազայի հատվածին (սահմանակցում է Իսրայելին եւ Եգիպտոսին), որի մայրաքաղաքն է համարվում Արեւելյան Երուսաղեմը՝ չնայած վարչական կենտրոնը Ռամալլահում է: Պաղեստին պետության մեծ հատվածն, ըստ համացանցի աղբյուրների, օկուպացված է Իսրայելի կողմից՝ 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո: 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947 թվականին ՄԱԿ-ը հաստատեց Բաժանման նախագիծը Պաղեստինի համար, որը հորդորում էր ստեղծել անկախ արաբական եւ հրեական պետություններ` առանձնացնելով Երուսաղեմը, որը պետք է ղեկավարվեր ՄԱԿ-ի հատուկ միջազգային կառավարման ռեժիմով: Հրեական պետության հիմնադրումից հետո, որը 1948 թվականի մայիսի 14-ին ստացավ Իսրայել անվանում, ներքաշվեց պատերազմների մեջ արաբական բանակների հետ: Ավելի ուշ Արաբական լիգայի կողմից ստեղծվեց Համապաղեստինյան կառավարությունը, որը կառավարեց Եգիպտոսի կողմից վերահսկվող Գազայի հատվածը: Այն շուտով ճանաչվեց Արաբական լիգայի անդամ բոլոր պետությունների կողմից՝ բացառությամբ Հորդանանի: Չնայած Համապաղեստինյան կառավարությունը իրեն հռչակեց ոչ միայն Գազայի հատվածի, այլ ամբողջ նախկին Բրիտանական Պաղեստինի կառավարիչ, այն միայն սահմանափակվում էր Գազայի հատվածով: Իսրայելը ավելի ուշ նվաճեց Գազայի հատվածը եւ Սինայի թերակղզին Եգիպտոսից, Հորդանանի գետի արեւմտյան ափը Հորդանանից եւ Գոլանի բարձունքները՝ Սիրայից՝ Վեցօրյա պատերազմի ընթացքում:

Կանադան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Իսրայելին կոչ են արել թույլ տալ մարդասիրական օգնություն հասցնել Գազա |1lurer.am|

Կանադան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Իսրայելին կոչ են արել թույլ տալ մարդասիրական օգնություն հասցնել Գազա |1lurer.am|

1lurer.am: Կանադան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կոչ են արել Իսրայելին՝ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում և անհապաղ թույլ տալ մարդասիրական օգնություն հասցնել տարածաշրջան: Կանադայի վարչապետի մամուլի ծառայության տարածած համատեղ հայտարարությամբ կողմերը սպառնացել են Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառել: «Մենք վճռականորեն դեմ ենք Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների ընդլայնմանը։ Հայտարարությունն այն մասին, որ Իսրայելը թույլ կտա բազային քանակի սնունդ մատակարարել Գազա, բացարձակ անբավարար է: Կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը՝ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում և անհապաղ թույլատրել մարդասիրական օգնության տեղափոխումը Գազա»,- ասված է ուղերձում։ Երկրները նաև ՀԱՄԱՍ-ին կոչ են արել անհապաղ ազատ արձակել մնացած պատանդներին, որոնց նրանք պահում են 2023 թվականի հոկտեմբերի 7-ից: Գազայում Իսրայելի կողմից ցամաքային գործողությունների ընդլայնման ֆոնին ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը նախօրեին հայտարարել է, որ բանակցություններ է վարում Իսրայելի հետ Գազա մարդասիրական բեռների մատակարարումները վերսկսելու վերաբերյալ: «Իսրայելի իշխանությունները դիմել են մեզ՝ խնդրելով վերսկսել օգնության մատակարարումները սահմանափակ ծավալներով, և այժմ մենք նրանց հետ քննարկում ենք, թե ինչպես դա տեղի կունենա՝ հաշվի առնելով առկա պայմանները»,- ասված է հայտարարության մեջ:
12:40 - 20 մայիսի, 2025
Իսրայելը կթույլատրի մարդասիրական օգնության մուտքը Գազա՝ ինտենսիվ ռազմական գործողություններին զուգահեռ |armenpress.am|

Իսրայելը կթույլատրի մարդասիրական օգնության մուտքը Գազա՝ ինտենսիվ ռազմական գործողություններին զուգահեռ |armenpress.am|

armenpress.am: Իսրայելական բանակը շարունակում է ռմբակոծություններն ամբողջ Գազայի հատվածում։ Բժշկական աղբյուրները հայտնել են, որ մայիսի 19-ի լուսաբացից ի վեր պաղեստինյան անկլավում Իսրայելի հասցրած ավիահարվածների հետևանքով զոհվել է 28 մարդ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Նշվում է նաև, որ իսրայելական ուժերը շրջապատել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիա շրջանի ինդոնեզական հիվանդանոցը և կրակ բացել, ինչի հետևանքով կորել է կապը ներսում գտնվող բժշկական անձնակազմի և հիվանդների հետ։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի ճնշման տակ Իսրայելի քաղաքական և անվտանգության խորհուրդը որոշել է անհապաղ վերսկսել մարդասիրական օգնության տրամադրումը Գազայի հատված։ The Jerusalem Post-ը, հղում անելով իսրայելցի պաշտոնյաներից մեկին, հաղորդել է, որ Գազա օգնության մատակարարումը ժամանակավոր միջոցառում է, որը կտևի մեկ շաբաթ՝ մինչև անկլավում օգնության նոր բաշխման կենտրոնների գործարկումը։ Պաշտոնյայի խոսքով՝ այդ կենտրոնների մեծ մասը կգտնվի Գազայի հարավային հատվածում՝ Իսրայելի պաշտպանության բանակի վերահսկողության ներքո և կկառավարվի մասնավոր ամերիկյան ընկերությունների կողմից։   Տեղեկությունների համաձայն՝ Իսրայելը կվերահսկի մարդասիրական օգնության բաշխումը, որպեսզի օգնությունը չհասնի ՀԱՄԱՍ-ի անդամներին։ Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ 53 339 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է 121 034-ը: Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
12:11 - 19 մայիսի, 2025
ՄԱԿ-ի ներկայացուցիչը «ցինիկ բեմականացում» է անվանել Գազայի հատվածի օգնության Իսրայելի ծրագիրը |azatutyun.am|

ՄԱԿ-ի ներկայացուցիչը «ցինիկ բեմականացում» է անվանել Գազայի հատվածի օգնության Իսրայելի ծրագիրը |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի օգնության հարցերով ղեկավար Թոմ Ֆլետչերը քննադատել է Իսրայելի նախաձեռնած՝ Գազայի հատվածի համար մարդասիրական օգնության բաշխման ծրագիրը՝ այն անվանելով քող, որի ետևում «թաքնված է պաղեստինցիների նկատմամբ նոր բռնություն և տեղահանություն»: «Դա ցինիկ բեմականացում է։ Դա միտումնավոր շեղող մանևր է», - հայտարարել է Ֆլետչերը: Մարտի 2-ից Գազա մարդասիրական օգնություն չի հասցվել, և գլոբալ սովի մոնիտորինգի կազմակերպությունը նախազգուշացրել է, որ կես միլիոն մարդ սովամահության վտանգի տակ է, ինչը Գազայի բնակչության մոտ մեկ քառորդն է։ Իսրայելը անցյալ շաբաթ առաջարկել է, որ մասնավոր ընկերությունները ստանձնեն Գազայի հարավում օգնության բաշխման գործընթացը, երբ այնտեղ կսկսվի Իսրայելի ռազմական գործողությունների ընդլայնումը։ Պատերազմը սկսվել էր 2023 թվականի հոկտեմբերին՝ ի պատասխան Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման հարձակման։ Մինչ այժմ օգնության մատակարարումներով զբաղվել են միջազգային և ՄԱԿ-ի մարդասիրական կազմակերպությունները։ Իսրայելը «Համաս»-ին մեղադրել է մարդասիրական օգնության գողության մեջ, որը զինյալների խմբավորումը հերքում է:
11:13 - 14 մայիսի, 2025
Իսրայելը տասնյակ հազարավոր պահեստազորայինների է զորակոչում «Համաս»-ի դեմ գործողություններն ընդլայնելու համար |azatutyun.am|

Իսրայելը տասնյակ հազարավոր պահեստազորայինների է զորակոչում «Համաս»-ի դեմ գործողություններն ընդլայնելու համար |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելը հայտարարել է տասնյակ հազարավոր պահեստազորայինների զորակոչի մեկնարկի մասին՝ Գազայի հատվածում պաղեստինյան «Համաս» խմբավորման դեմ գործողությունները «ամրապնդելու և ընդլայնելու» համար: Իսրայելի Պաշտպանության բանակը շեշտել է, որ մտադիր է սաստկացնել ճնշումը Գազայի հատվածից պատանդներին վերադարձնելու համար և զինյալներին ոչնչացնելու գործողությունները։ Իսրայելցի զինվորականները նշել են, որ բանակը գործելու է նոր տարածքներում՝ ոչնչացնելու Արեւմուտքի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի բոլոր ենթակառուցվածքները՝ թե՛ գետնի տակ, թե՛ գետնի վրա: Նոր հրադարար հաստատելու և 59 իսրայելցի պատանդներին ազատ արձակելու հարցով միջազգային միջնորդների մասնակցությամբ բանակցություններում Իսրայելն ու պաղեստինյան խմբավորումը համաձայնության չեն հասել։ Հրադադարի շուրջ նախորդ պայմանավորվածությունը խախտվել է շաբաթներ անց՝ մարտի 18-ին, երբ Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները նորանոր տարածքներ գրավելով Գազայի հատվածում:
09:24 - 06 մայիսի, 2025
Գազայում 2 օրում իսրայելական հարվածներից ավելի քան 90 մարդ է զոհվել
 |azatutyun.am|

Գազայում 2 օրում իսրայելական հարվածներից ավելի քան 90 մարդ է զոհվել |azatutyun.am|

azatutyun.am: Գազայի հատվածում իսրայելական հարվածներից վերջին 48 ժամվա ընթացքում ավելի քան 90 մարդ է զոհվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ, այսօր հայտարարել է Գազայի առողջապահության նախարարությունը։ Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, թե առավել սաստկացնելու է հարձակումները, որպեսզի ստիպի Արևմուտքի կողմից ահաբեչական ճանաչված ՀԱՄԱՍ-ին ազատ արձակել իսրայելցի պատանդներին և զինաթափվել: Վեցերորդ շաբաթն է՝ Իսրայելը շրջափակել է Գազայի հատվածը՝ արգելելով սննդամթերքի, դեղամիջոցների և այլ ապրանքների մատակարարումը։ Մարդասիրական խմբերն ահազանգում են, որ հազարավոր երեխաներ սովի են մատնված, պաշարները սպառվում են: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը երեկ հորդորել է Իսրայելում ԱՄՆ դեսպանին ճնշում գործադրել, որ Իսրայելը վերացնի շրջափակումը:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։Լուսանկարը՝ Մուհամեդ Սալեմ/Reuters
17:47 - 19 ապրիլի, 2025
Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդում է «Համաս»-ի հրամանատարների սպանության մասին
 |azatutyun.am|

Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդում է «Համաս»-ի հրամանատարների սպանության մասին |azatutyun.am|

azatutyun.am: Սպանվել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ի մարտական հրամանատար Ահմադ Շիմալին, որ պատասխանատու էր 2023-ի հոկտեմբերի 7-ի հարձակումը պլանավորելու համար, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակը։ Իսրայելը նաև հաղորդում է արմատական «Համաս»-ի գումարտակներից մեկի հրամանատար Ջամիլ Վադիանի սպանության մասին։ Նախօրեին էլ հաղորդվել էր, որ սպանվել է «Համաս»-ի քաղաքական առաջնորդ Սալահ ալ-Բարդավիլը։ Իսրայելի պաշտպանության բանակը մարտի 23-ին հայտնել է, որ հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող Խան Յունիս քաղաքի Նասերի հիվանդանոցին՝ նշելով, որ այնտեղ գտնվող «Համաս»-ի բարձրաստիճան անդամները հիվանանոցը որպես հենակետ էին օգտագործում։ Times of Israel-ը հաղորդում է, որ սպանվել է նաև «Համաս»-ի ֆինանսական ղեկավար Իսմայիլ Բարհումը։ Իսրայելական կողմը պնդում է, որ հարձակումն իրականացվել է հետախուզական լուրջ աշխատանքներից հետո՝ ճշգրիտ միջոցների կիրառմամբ։ Ըստ Al Jazeera-ի՝ մարտի 24-ի առավոտյան Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 16 մարդ է զոհվել։ Նախօրեին Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է երեք տասնյակ զոհերի մասին։ Չնայած հունվարին հաստատված հրադադարին՝ Իսրայելը մարտի 18-ին վերսկսեց օդային հարվածները Գազայի ուղղությամբ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին: Արմատական «Համաս»-ն էլ հայտարարեց՝ պահանջները կբավարարվեն, եթե Իսրայելն ամբողջությամբ դուրս բերի իր զորքերը Գազայից ու դադարեցնի ռազմական գործողությունները։ Երեք օր առաջ էլ Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածում ցամաքային գործողությունները վերսկսելու մասին։
12:05 - 24 մարտի, 2025
Հութիները հայտարարել են ռազմական էսկալացիայի շարունակման մասին՝ կապված Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետ
 |shantnews.am|

Հութիները հայտարարել են ռազմական էսկալացիայի շարունակման մասին՝ կապված Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետ |shantnews.am|

shantnews.am:  Եմենի հութիները դատապարտել են Իսրայելի հարվածները Գազայի հատվածին և հայտարարել են ռազմական էսկալացիայի շարունակման մասին՝ ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի։ Այս մասին ասված է «Անսար Ալլահ» ապստամբ շարժման քաղաքական գրասենյակի հայտարարության մեջ։ «Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք սիոնիստական ​​(իսրայելական-խմբ․) ագրեսիայի վերսկսումը Գազայի հատվածում և նոր սարսափելի ջարդերի իրականացումը։ Կրկնում ենք, որ Եմենն իր զինված ուժերով կշարունակի իր ռազմական էսկալացիան՝ ի աջակցություն Գազայի և պաղեստինյան ժողովրդին, քանի դեռ ագրեսիան չի դադարեցվել»։ «Անսար Ալլահն» ընդգծել է, որ Իսրայելի կողմից Գազայի հատվածի վրա հարձակումների վերսկսումը տեղի է ունենում անկլավում ապրող գրեթե 2 միլիոն պաղեստինցիների շարունակվող շրջափակման և սովի ֆոնին։ Հունվարի կեսերին Իսրայելը և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ պայմանավորվել են հրադադար հաստատել։
09:56 - 18 մարտի, 2025
Գազայում երկամսյա հրադադարը խախտվել է․ զոհվել է առնվազն 232 պաղեստինցի

Գազայում երկամսյա հրադադարը խախտվել է․ զոհվել է առնվազն 232 պաղեստինցի

Գազայում երկամսյա հրադադարը խախտվեց:  Իսրայելը զանգվածային հարձակում է իրականացրել գիշերը, առնվազն 232 պաղեստինցի է զոհվել: Ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության՝ նրանց մեծ մասը երեխաներ են: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն է հրամայել «ուժեղ գործողություններ» սկսել «Համաս»-ի դեմ, քանի որ վերջինս, Նեթանյահուի խոսքով, հրաժարվել է ազատ արձակել գերիներին կամ համաձայնել հրադադարը երկարացնելու առաջարկներին: Իսրայելական բանակը Telegram-ում հայտնել է, որ «լայնածավալ հարվածներ է հասցնում «Համաս»-ին պատկանող ահաբեկչական օբյեկտներին: Հիշեցնենք, որ Իսրայելի և «Համաս»-ի միջև հրադադարը մեկնարկել էր 2025թ. հունվարի 19-ին՝ ժամը 13:15-ին: Կողմերի միջև 6 շաբաթյա հրադադարի պայմանավորվածություն կար, որը ներառում էր նաև գերիների փոխանակում, Գազայից իսրայելական ուժերի աստիճանաբար դուրսբերում:
09:40 - 18 մարտի, 2025
Պաղեստինի դրոշով ակտիվիստը 16 ժամ է անցկացրել Բիգ Բեն-ի վրա
 |azatutyun.am|

Պաղեստինի դրոշով ակտիվիստը 16 ժամ է անցկացրել Բիգ Բեն-ի վրա |azatutyun.am|

azatutyun.am: Լոնդոնում Պաղեստինի դրոշով ակտիվիստը բարձրացել է Վեսթմինսթերյան պալատի ժամացույցի աշտարակի՝ Բիգ Բենի վրա, նրան այնտեղից հեռացրել են միայն 16 ժամ անց: Ինչպես գրում է The Independent-ը, փրկարարները երեք անգամ բանակցել են հրշեջ վերելակից և խնդրել ակտիվիստին իջնել, սակայն նա հրաժարվել է՝ ասելով, որ դա կանի միայն իր պայմաններով: Նա նաև սպառնացել է ավելի վեր բարձրանալ, եթե իրեն մոտենան։ Ակտիվիստը եթեր է վարել Instagram-ում, որտեղ ասել է, որ բողոքում է «ոստիկանական բռնաճնշումների և պետական բռնության դեմ»։ Նա իր արարքը բացատրել է բողոքի ցույցով՝ Բիգ Բենն անվանելով այսպես կոչված՝ «ժողովրդավարության կենտրոն» Մեծ Բրիտանիայում: Ակտիվիստը Բիգ Բեն է բարձրացել մարտի 8-ին՝ առավոտյան ժամը 7-ի սահմաններում, նրան այնտեղից իջեցրել են կեսգիշերին, իսկ հետո ձերբակալել։ Միջադեպի պատճառով փակվել է Վեսթմինսթերյան կամուրջը, ինչպես նաև չեղարկվել են բոլոր էքսկուրսիաները խորհրդարանի տարածքում։ «Ազատություն Պաղեստինին» և «դու հերոս ես» կարգախոսներով մի խումբ մարդիկ են հավաքվել Բիգ Բենի դիմաց այս ընթացքում:Լուսանկարը՝ Ջեֆ Մուր/AP
19:08 - 09 մարտի, 2025