Հունաստանի պաշտպանության նախարարը և դեսպան Մկրտչյանը կարծիքներ են փոխանակել անվտանգության հարցերի վերաբերյալ
17:39 - 27 հոկտեմբերի, 2023

Հունաստանի պաշտպանության նախարարը և դեսպան Մկրտչյանը կարծիքներ են փոխանակել անվտանգության հարցերի վերաբերյալ

Հոկտեմբերի 27-ին Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն ընդունել է Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները է՛լ ավելի զարգացնելու, պաշտպանության բնագավառում համագործակցությանը նոր շունչ հաղորդելու հնարավորությունները, ինչպես նաև առաջիկայում երկկողմ փոխադարձ այցեր կազմակերպելու հեռանկարները։ Այս մասին տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից։

Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակի, բռնի տեղահանվածների և նրանց աջակցության ծրագրերի, բանակցային գործընթացի և այլ հարցերի վերաբերյալ։

Հանդիպմանը մասնակցել են նաևՀՀ դեսպանության ռազմական հարցերով կցորդ, գնդապետ Արթուր Դալիբալթյանը և Հունաստանի ՊՆ դիվանագիտական գրասենյակի ղեկավար, դեսպան Էլեվթերիոս Անգելոպուլոսը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել