Ձմեռային զորակոչը կսկսվի նոյեմբերի 14-ից և կավարտվի հունվարի 31-ին |armenpress.am|
18:05 - 06 նոյեմբերի, 2019

Ձմեռային զորակոչը կսկսվի նոյեմբերի 14-ից և կավարտվի հունվարի 31-ին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը կանցկացվի նոյեմբերի 14-ից 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է նոյեմբերի 7-ի նիստի օրակարգում:

Նախագծով նախատեսվում է 2019 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահման­ված ժամկե­տում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվո­րական ծա­ռա­յու­թյուն անցած զինծառայողներին, այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

Միաժամանակ, ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվի հանրա­պետա­կան զորակոչային հանձնաժողով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել