panorama.am: Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել Է Գազայի հատվածում հրադադարի երկարաձգման մասին, գրում է ՏԱՍՍ-ը։
Ըստ գործակալության՝ հայտարարութունն արվել է հրադադարի մասին վերջին պայմանավորվածության ավարտից 20 րոպե առաջ:
«Հաշվի առնելով միջնորդների ջանքերը՝ շարունակելու պատանդների ազատ արձակման գործընթացը, օպերատիվ դադարը Գազայի հատվածում կշարունակվի», - հայտնել են զինվորականները:
Իր կողմից ՀԱՄԱՍ-ը նաև հաստատել է, որ Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարը երկարաձգվել է ևս մեկ օրով: «Համաձայնություն է ձեռք բերվել զինադադարը 7-րդ օրը՝ հինգշաբթի երկարաձգելու մասին»,-ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ:
Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հրադադարի ռեժիմը կգործի ևս մեկ օր նույն պայմաններով:
comment.count (0)