Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի գրավի դիմաց |armeniasputnik.am|
20:13 - 01 դեկտեմբերի, 2023

Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի գրավի դիմաց |armeniasputnik.am|

armeniasputnik.am:Դատարանը որոշեց երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կիրառել գրավ ու վարչական հսկողություն։ Այդ մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում ճեպազրույցի ժամանակ ասաց նրա փաստաբան Միհրան Պողոսյանը։

 
Նրա խոսքով՝ դատարանը մասնակի է բավարարել բողոքը. ընտրվել է այլընտրանքային խափանման միջոցների համակցություն գրավ և վարչական հսկողություն։
 
«Մեր դիտարկմամբ՝ դրա կիրառման հիմքերը ընդհանրապես չկային, որովհետև ստեղծված իրավիճակում բացարձակ որևէ խափանման միջոց կիրառելու որևէ հիմնավորում գոյություն չուներ։ Պետք է դիտարկենք այդ որոշման շրջանակներում մեր գործողությունները»,–ասաց Պողոսյանը։
Այս պահին Գրիգորի Խաչատուրովը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
 
Նրա փաստաբաններից Հակոբ Ենոքյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ գրավի չափը կազմում է 20 մլն դրամ, որը վճարելուց հետո Խաչատուրով ազատ կարձակվի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել