armenpress.am:Երևանում ավարտվեց բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը, որտեղ մրցումային վերջին օրը Հայաստանի ընտրանին նվաճեց ևս 6 մեդալ:
Հայաստանի հավաքականից 46 կգ քաշային Առնո Դարչինյանը, մրցելով Ռուսաստանի ներկայացուցչի հետ, զիջեց` դառնալով ԱԱ-ի արծաթե մեդալակիր:
Կանանց 48 կգ քաշային կարգում եզրափակիչում Հայաստանից Հեղինե Պետրոսյանն ուժերը չափեց հնդիկ Պայալ Պայալի հետ ու պարտվեց 5:0 հաշվով: Նա նվաճեց արծաթե մեդալ:
Տղամարդկանց 50 կգ քաշային կարգի ոսկե մեդալի համար մենամարտում Տիգրան Հովսեփյանի մրցակիցը բուլղար Դմիտրի Տանկովն էր: Հայ մարզիկը 5:0 հաշվով պարտության մատնեց նրան` դառնալով ոսկե մեդալակիր:
Պատանիների 60 կգ քաշային կարգի եզրափակիչում` Անդրանիկ Մարտիրոսյանը մրցեց ուզբեկ Ֆիրուզջոն Սադուլաևի հետ ու զիջեց 5:0 հաշվով: Մարտիրոսյանը դարձավ արծաթե մեդալակիր:
66 կգ քաշում Արգիշտի Հակոբյանը եզրափակիչում 5:0 հաշվով պարտության մատնեց Իվան Սինիակին` նվաճելով ԱԱ-ի ոսկե մեդալը:
Եվ 75 կգ քաշային կարգում Ալբերտ Հարությունյանը գերազանցեց հնդիկ Սահիլ Սահիլին ու դարձավ ոսկե մեդալակիր:
comment.count (0)