Ֆիդանը Բլինքենին ասել է, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին
 |news.am|
22:13 - 09 դեկտեմբերի, 2023

Ֆիդանը Բլինքենին ասել է, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին |news.am|

news.am: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինqենի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և խաղաղ բանակցությունները, հայտնում է Anadolu-ն։

«Մենք ամերիկյան կողմին ասացինք, որ Թուրքիան աջակցում է երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրին և անում է հնարավորը, որպեսզի փաստաթուղթը ստորագրվի։ ԱՄՆ-ում նույն դիրքորոշումն ունեն։ Մենք համոզված ենք, որ տարածաշրջանում կարգավորումը բխում է հենց տարածաշրջանի շահերից»,- ասել է Ֆիդանը։

Գլխավոր լուսանկարը՝ Anadolu-ից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել