Ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Կատարի Գրան Պրիի բրոնզե մեդալակիր
 |armenpress.am|
22:39 - 12 դեկտեմբերի, 2023

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Կատարի Գրան Պրիի բրոնզե մեդալակիր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները Կատարի Գրան Պրիում:

Մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 102 կգ քաշային տղամարդիկ: Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 172 և 180 կգ-ն: Հրում վարժությունում նա հաջորդաբար բարձրացրեց 200, 211 կգ: Երկամարտի 391 կգ արդյունքով Կարապետյանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Այս քաշում հաղթող դարձավ Կատարի ներկայացուցիչ Ֆարես Էլբախը: Նա երկամարտում գրանցեց 400 կգ:

Հայաստանի թիմի կազմում հաջորդիվ հանդես կգան նաև Տաթև Հակոբյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել