Մուրացանի հոսպիտալի մոտ քիչ առաջ իրավիճակը լարվեց, երբ գերիների հարազատները փորձեցին մտնել դարպասից ներս, սակայն ոստիկանները չթույլատրեցին:
ՔՊ-ական պատգամավորները միջամտեցին եւ հանդարտեցրին բորբոքված հարազատներին:
Անվտանգության աշխատակիցները հայտարարեցին, որ ամեն ընտանիքից միայն մեկ հոգի կարող է տեսակցել` ՀՀ վերադարձած տղաներին։ Հարազատները պահանջում էին թույլատրել բոլորին այցելել իրենց գերեվարված հարազատին։
comment.count (0)