Կապանում «Թումո» կրթական ծրագրի իրականացման համար կառավարությունը անշարժ գույք կնվիրաբերի «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ին
12:51 - 14 դեկտեմբերի, 2023

Կապանում «Թումո» կրթական ծրագրի իրականացման համար կառավարությունը անշարժ գույք կնվիրաբերի «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ին

«Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ը դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ Կապան քաղաքի Երկաթուղայիններ փողոցի 18/6 հասցեում գտնվող 1332 քառ․ մետր մակերեսով հարթակները իրենց տրամադրելու խնդրանքով՝ «Թումո» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով։ Գույքը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ Շենքի շուկայական արժեքը 2023 թվականի հուլիսի 17-ի դրությամբ կազմել է 52 600 000 ՀՀ դրամ։

Հիմնադրամի ծրագրի համաձայն, այս գույքը հարակից տարածքում արդեն իսկ առկա կառույցների հետ կծառայի Կապան քաղաքում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ծրագրի իրականացմանը։ Այս նպատակով հիմնադրամը 2 տարվա ընթացքում 300 մլն դրամի ներդրում կկատարի, առաջին տարում՝ 140 մլն դրամ, երկրորդ տարում՝ 160 մլն դրամ։ 1332 քմ մակերեսով հարթակները, ինչպես նաև՝ դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.3 հեկտար մակերեսով հողամասը ՏԿԵ նախարարությունը կնվիրաբերի հիմնադրամին։

Նվիրաբերության պայմանի խախտման դեպքում կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերաց­ված։ Նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապե­տու­թյանը վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին, որոնք փոխհատուցման ենթակա չեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել