ՀՀ ՏԿԵ նախարարության և Հունգարիայի ԱԳ և առևտրի նախարարության միջև ստորագրվել է «Կանաչ» էներգիայի անցման ոլորտում համագործակցության մասին» հուշագիր
18:48 - 27 մայիսի, 2025

ՀՀ ՏԿԵ նախարարության և Հունգարիայի ԱԳ և առևտրի նախարարության միջև ստորագրվել է «Կանաչ» էներգիայի անցման ոլորտում համագործակցության մասին» հուշագիր

Այսօր «Երևանյան երկխոսություն» 2025 միջազգային ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Հունգարիայի Արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև ստորագրվել է «Կանաչ» էներգիայի անցման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

Հուշագիրը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Հունգարիայի Արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։

Հուշագրի ստորագրումից հետո երկու նախարարները կարճատև զրույց են ունեցել Հունգարիայի նախարար Սիյարտոյի հետ, որի ժամանակ մտքեր են փոխանակել հայ-հունգարական համատեղ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել