Վաղը՝ հունիսի 6-ին՝ ժամը 07։00-ից 20։00-ն, Երևան-Սևան ավտոճանապարհի 36-րդ կմ-ից 40-րդ կմ հատվածում (Չարենցավան քաղաքի մոտ) աջ երթևեկելի գոտին, ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու երթևեկության համար։
Աջակողմյան երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտիով։
Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր։
Այս մասին հայտնում են ճանապարհային դեպարտամենտից:
comment.count (0)