news.am: Արդյունաբերության ոլորտի ցուցանիշներն անհանգստացնող են։ Այս մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա հավաստիացրել է, որ այդ խնդիրը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։ Նախարարը նշել է, որ Կենտրոնական բանկի զսպող քաղաքականությունը՝ գնաճի դեմ արդյունավետ պայքարի նպատակով, հանգեցրել է այն բանին, որ հայկական դրամի ռեվալվացիայի ֆոնին արտահանողների դրությունը վատացել է։ «Դա հանգեցրել է այն բանին, որ տնտեսության արագ աճի ֆոնին արդյունաբերական սեկտորը չի աճում, ցուցանիշները գրեթե զրոյական են»,- ավելացրել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ աճի բացակայության մյուս պատճառը տնտեսության արդիականացման գործընթացն է։ «Ընկերություններին ժամանակ է պետք, որպեսզի նրանք սկսեն զգալ իրենց ձեռնարկությունների վերազինման արդյունքները»,- ընդգծել է Քերոբյանը։
comment.count (0)