Կյանքից հեռացել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը
 |tert.am|
21:24 - 08 հունվարի, 2024

Կյանքից հեռացել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը |tert.am|

tert.am: 78 տարեկանում կյանքից հեռացել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, 1974 թվականի ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, գերմանացի ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուերը։

Ինչպես հաղորդում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով անելով Բեկենբաուերի ընտանիքի անդամներին, նախկին մարզիկը մահացել է կիրակի՝ հունվարի 7-ին։

1974 թվականի աշխարհի առաջնությունից բացի, Բեկենբաուերը նաև Եվրո-1972-ի հաղթողն էր։ Մյունխենի «Բավարիայի» կազմում գերմանացի պաշտպանը չորս անգամ հաղթել է Գերմանիայի առաջնությունը և երեք անգամ նվաճել Եվրոպայի չեմպիոնների գավաթը (ներկայիս անվանումը՝ Չեմպիոնների լիգա)։

Բեկենբաուերը նաև երկու անգամ արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել