Արմեն Աբազյանը նորից նշանակվեց ԱԱԾ տնօրեն
14:38 - 12 հունվարի, 2024

Արմեն Աբազյանը նորից նշանակվեց ԱԱԾ տնօրեն

Արմեն Աբազյանը նորից նշանակվեց ԱԱԾ տնօրեն՝ այս անգամ վարչապետի որոշմամբ։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Արմեն Աբազյանը ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել էր ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ 

Նշենք նաև, որ ԱԺ-ն 2023 թվականի դեկտեմբերին ընդունեց նախագիծ, ըստ որի՝  ԱԱԾ տնօրենին պաշտոնում նշանակելու եւ պաշտոնից ազատելու է ՀՀ վարչապետը, ծառայության տնօրենի տեղակալներին պաշտոնում նշանակելու եւ պաշտոնից ազատելու է ՀՀ վարչապետը՝ ծառայության տնօրենի առաջարկությամբ: Նախատեսվող փոփոխություններով ԱԱԾ տնօրենը և տեղակալները հանդիսանում են հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, իսկ ազգային անվտանգության մյուս ծառայողները՝ զինվորական պաշտոններ զբաղեցնող անձինք։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել