«Չպետք է թույլ տանք, որ հուշարձանները չուլանի վերածեն». Փաշինյան
 |news.am|
11:21 - 04 հունիսի, 2025

«Չպետք է թույլ տանք, որ հուշարձանները չուլանի վերածեն». Փաշինյան |news.am|

news.am: Այսօր Հայաստանում շատ ակտիվ մշակութային կյանք կա, այդ թվում բյուջետային այն ծրագրերի և այն բանաձևերի միջոցով, որը կառավարությունը ընդունել է։ Այս մասին այսօր՝ հունիսի 4–ին, ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դուք գիտեք, որ մենք արդեն մի քանի մշակութային հաստատություններում էքսպերիմենտալ փորձարարական մեթոդով ֆինանսավորման նոր բանաձևեր ենք դրել և ակնհայտ է, որ այդ բանաձևերը գործում են, որովհետև մենք շահագրգռություն ենք ստեղծել, որպեսզի մեր մշակութային հաստատությունները իրենց սիրած գործով զբաղվելով, իրենք իրենց համար ավելի մեծ եկամուտ գեներացնել և ինչքան իրենք եկամուտ գեներացնեն, մենք այդքան կավելացնենք։

Պետական բյուջեի ծախսային տող է, երբ որ մենք բոլոր երեխաների համար, օրինակ, թանգարանների մուտքը մինչև 12 տարեկան դարձրեցինք անվճար։ Պետական բյուջեի տող է, երբ որ մենք աբոնենտային ծրագիր ստեղծեցինք աբոնեմենտային ծրագիր ստեղծեցինք դպրոցականների համար, որպեսզի ամեն դպրոցական տարին պետական  բյուջեի հաշվին գոնե մի թատրոն, գոնե մի թանգարան, գոնե մի համերգ այցելի և դրանում ներառեցինք նաև տրանսպորտային ծախսերը մարզից մարզ տեղափոխելու համար»,–ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց, որ հոգևոր կյանքին հաղորդակցությունը նույնպես պետական բյուջեի ծախսային տող է. «Որովհետև այսօր մեր պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ, որոնք այդ թվում հոգևոր կյանքի անբաժանելի մաս են, որպես պատմամշակութային հուշարձան պատկանում են պետությանը, այսինքն պետության սեփականությունն են և գտնվում են պետության հոգածության ներքո։

Ենթակառուցվածքներ պետք է լինեն, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան հաղորդակցվել այդ հոգևոր արժեքների հետ, բայց նաև պետք է կառավարությունը խստիվ վերահսկողություն սահմանի, որպեսզի, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, ոմանք այդ պատմամշակութային հուշարձանները չուլան, չդարձնեն, որովհետև էլի եմ ասում, դա վիրավորում է մարդկանց հոգևոր զգացումները»,– ընդգծեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել