Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
06:54 - 01 հունվարի, 2020

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ այսօր՝ ժամը 8:20-ի դրությամբ, Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում՝ Վայոց ձորի մարզի կողմից, Շիրակի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել