Մեզ փորձում են համոզել, որ այլ տարբերակ չկա, պետք է մասնավորը մի բան էլ իր համար անի, որ մի բան էլ մեզ տա. Մարության
 |news.am|
18:42 - 30 հունվարի, 2024

Մեզ փորձում են համոզել, որ այլ տարբերակ չկա, պետք է մասնավորը մի բան էլ իր համար անի, որ մի բան էլ մեզ տա. Մարության |news.am|

news.am: Ոչ ոք չի բացառում բարերաների ներգրավումը քաղաքի կանաչ տարածքների բարեկարգման պրոցեսին. Դա եղել է իմ պաշտոնավարումից առաջ, իմ պաշտոնավարման ընթացքում: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, Երևանի քաղաքապետարանում Օղակաձև այգու 4-րդ գոտու ճակատագրի վերաբերյալ հանրային լսումներին հայտարարեց Երևանի ավագանու անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Այն մոտեցումը, որ դե եկեք էս տարածքը տանք ինչ-որ մի մասնավորի, ինքը ստեղ սրճարան կամ անհասկանալի ինչ-որ բաներ կսարքի, կբետոնապատի, որ մի երկու հատ էլ ծառ տնկի, սա անընդունելի տարբերակ է: Մեզ փորձում են համոզել, որ այլ տարբերակ չկա, որ պետք է մասնավորը մի բան էլ իր համար անի, որ մի բան էլ մեզ տա: Ոչ մի բան չպետք է անի, ոչ էլ պետք է անի: Համայնքը կարող է դա անել:

Մեր պաշտոնավարման ընթացքում մենք Օղակաձեւ զբոսայգու 6-րդ հատվածը շատ գեղեցիկ բարեկարգել ենք համայնքի բյուջեով: Ընդ որում, այդ ժամանակ գույքահարկի այդ գումարները չկար: Մենք այդ 6-րդ հատվածում ինչքան կարողացանք, ինչքան օրենքը մեզ թույլ տվեց, մենք քանդեցինք բոլոր բուդկաները, բետոնային  շինությունները: Հիմա նորմալ այգի է, մարդիկ գալիս, հանգստանում են: Բարերարների աջակցությամբ սքեյթ-պարկը կառուցեցինք, կառուցեցինք շների համար պարկը եւ դա անվճար տրվել է երեւանցիներին: Դա ոչ մեկինը չէ: Բավականին մեծ գումար է ծախսվել սքեյթ-պարկի վրա, բայց էդ մարդիկ դրա դիմաց ոչ մի բան չեն ստացել: Այոմ, եղել են խոսակցություններ, որ կարո՞ղ է էստեղ մի փոքրիկ օֆիս ունենանք մենք, այսքան բան ենք անում: Շատ կտրուկ պատասխան է եղել՝ ոչ, հարգելիսներս: Ձեզ շատ շնորհակալ ենք, որ անում եք, բայց չեք ունենալու ոչ 10, ոչ 20 քմ ինչ-որ մի տարածք թեկուզ լավ նպատակների համար»,-ասաց Մարությանը:

Նա մեկ այլ օրինակ էլ բերեց. «Վարդանյանների ընտանիքի նվերը քաղաքին, հենց քաղաքապետարանի կողքը: Այդ մարդիկ մի ամբողջ մեծ գեղեցիկ այգի են նվիրել քաղաքին, ու այնտեղ ոչ մի տարօրինակ շինություն չկա»:

Մարությանի խոսքով, եթե այս պահին գումար չկա բարեկարգելու համար որեւէ կանաչ տարածք, ապա պետք չի ձեռք տալ, մաքսիմալ պահպանել, մինչեւ կլինի գումար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել