Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
18:42 - 01 փետրվարի, 2024

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը. հունվարի 24-31-ը (2024թ.)

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունվարի 26-29-ը, 31-ին, Նոր Նորքում՝ հունվարի 26-ին, 30-ին, Արաբկիրում՝ հունվարի 24-ին, 26-ին։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում հունվարի 30-ին, 31-ին, Նոր Նորքում հունվարի 29-ին, 31-ին, Արաբկիրում՝ հունվարի 26-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Հունվարի 17-23-ը Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Գյումրիում՝ հունվարի 19-ին և 20-ին, Արարատում՝ հունվարի 23-ին, Հրազդանում՝ չի գերազանցել, Վանաձորում՝ հունվարի 18-ին։ Ալավերդիում՝ չի գերազանցել։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել