hetq.am: Նախնական տվյալներով Չիլիում անտառային հրդեհների զոհ է դարձել 46 հոգի: Այս մասին ազգային հեռուստատեսությամբ քաղաքացիներին ուղղված ուղերձում ասել է երկրի նախագահ Գաբրիել Բորիչը։
Նա կոչ է արել համագործակցելու փրկարարների հետ, որոնք պայքարում են հրդեհների տարածման դեմ։
Նախագահը նշել է, որ «հրդեհներն արագ են տարածվում, և կլիմայական պայմանները՝ բարձր ջերմաստիճանը, ուժեղ քամին և ցածր խոնավությունը դժվարացնում են դրանք կառավարելը»։
Իր հերթին ներքին գործերի նախարար Քերոլայն Տոան հայտնել է, որ 92 անտառային հրդեհներ են այրվում երկրի կենտրոնում և հարավում, որտեղ այս շաբաթ անսովոր բարձր ջերմաստիճան է եղել։
Երկրի նախագահը Վալպարաիսոյում արտակարգ դրություն է հայտարարել։
comment.count (0)