Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 6-ին, ժամը 17:34-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող շշերի գործարանում հրդեհ է բռնկվել։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Նշվում է, որ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Ըստ նախնական տվյալների՝ շշերի ապակու ձուլման վառարանից տեղի է ունեցել հումքի արտահոսք։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 19։07-ին, մարվել՝ 20:35-ին։ Իրականացվել են հովացման աշխատանքներ։
comment.count (0)