«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 08.02.2024-ին` ժամը 17:00-20:00, Նոր-նորքի 5րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում, 09.02.2024-ին` վերջին հրաժեշտը Կամերային երաժշտության տանը` 11:00-13:00: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա դուստրը` Ծովինար Գինոսյանը՝ նշելով, որ նույն օրը հուղարկավորության արարողությունը տեղի կունենա 14:00-ին` Եռաբլուրում։
comment.count (0)