ՔՏՀԱ տեսչական մարմինը թույլատրել է «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի գործունեությունը
19:17 - 09 փետրվարի, 2024

ՔՏՀԱ տեսչական մարմինը թույլատրել է «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի գործունեությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ դիմումի հիման վրա իրականացված ուսումնասիրություններից հետո ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից ընկերության գործունեությունը թույլատրելու որոշում է կայացվել: Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը:

Երևանի Խորենացու 24 հասցեում գտնվող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնը փետրվարի 1-ից փակ էր, քանի որ հայտնաբերվել են հրդեհային անվտանգության պահանջներին առնչվող խախտումներ: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հայտնել էին՝ կասեցման որոշումը կայացվել է դեռ հունվարի 23-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել