Նոր Արեշում պայթյունից տուժած քաղաքացիներից մեկը տեղափոխվել է Այրվածքաբանության կենտրոն
|armeniasputnik.am|
armeniasputnik.am: Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշում պայթյունից տուժած երկու քաղաքացիները շարունակում են գտնվել բժշկական կենտրոններում: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Էրեբունի» ԲԿ-ի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը։
Նրա խոսքով` տուժած տղամարդը «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխվել է Այրվածքաբանության կենտրոն:
Հիշեցնենք` փետրվարի 5–ին` ժամը 11։30-ի սահմաններում, պայթյուն է որոտացել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում, պայթյունի հետևանքով ամբողջությամբ և մասնակի փլուզվել են Նոր Արեշի 34-րդ փողոցի 3 տներ, ևս մի քանի տներ վնասվել են։
Կիսվել
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
comment.count (0)