Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի առաջնության 7-ակի չեմպիոն
 |armenpress.am|
23:22 - 14 փետրվարի, 2024

Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի առաջնության 7-ակի չեմպիոն |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի առաջնության 7-ակի չեմպիոն:

 Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց չեզոք զրոշի ներքո հանդես եկող Մագոմեդ Մուրտազալիևի հետ: Ալեքսանյանն առավելության հասավ 6:3 հաշվով և դարձավ հին աշխարհամասի  7-ակի չեմպիոն:

Արթուր Ալեքսանյանը Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր է: Նա աշխարհի առաջնությունների քառակի չեմպիոն է (2014, 2015, 2017,2022), Եվրոպայի առաջնության 7-ակի ոսկե մեդալակիր (2012, 2013, 2014, 2018, 2020, 2023, 2024), Եվրոպական խաղերի հաղթող է (2019):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել