Ըմբիշ Արման Անդրեասյանը ԵԱ-ի եզրափակիչում է
 |armenpress.am|
19:28 - 16 փետրվարի, 2024

Ըմբիշ Արման Անդրեասյանը ԵԱ-ի եզրափակիչում է |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանի հավաքականի անդամ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում մրցեց Հունգարիան ներկայացնող Իսմաիլ Մուսուկաևի հետ և բարդ գոտեմարտում առավելության հասավ 8:5 հաշվով: Եզրափակիչը կկայանա փետրվարի 17-ին:

Ավելի վաղ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում 10:0 հաշվով բացարձակ առավելության հասնելով ադրբեջանցի մարզիկի նկատմամբ` նույնպես դուրս էր եկել եզրափակիչ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել