Երևանում ՌԴ դեսպանության առաջ տեղի է ունենում բողոքի ակցիա այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ մահացել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։
Բողոքի ակցիայի մասնակիցները պարզել են՝ «մարդասպաններ», «ցավալի է», «մահ մարդասպաններին» և այլ գրություններով պաստառներ։ Նրանք վանկարկում են՝ «Ռուսաստանը կլինի ազատ», «Նավալնի», «Պուտին մարդասպան»․․․։ Ակցիայի մասնակիցները հիմնականում Հայաստանում բնակվող ՌԴ քաղաքացիներ են։
Ոստիկանները թույլ չեն տալիս ակցիայի մասնակիցներին մոտենալ դեսպանատան շենքին, սակայն ակցիան ընթանում է խաղաղ։
comment.count (0)