tert.am: Մյունխենյան հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն անմիջապես հանձնարարել է և երեկվանից արդարադատության նախարարությունը սկսել է նոր Սահմանադրության ընդունման քննարկումները։
Այս մասին Ազատության հրապարակում մեկնարկած «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքին հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
«Մենք երբեք թույլ չենք տալու, որ մեր երկրի իշխանությանը տիրանա ադրբեջանա-թուրքական ռեժիմը և կատարի նրանց պահանջը՝ կործանելով մեր պետականությունը։ Մենք երբեք թույլ չենք տալու, որ ադրբեջանա-թուրքական ռեժիմը կործանի մեր պետականությունը:
«Միասին» շարժումը նախապատրաստել է 100 խորհրդանշական հիմնավորում, թե ինչու պետք է իր զբաղեցրած պաշտոնից վռնդվի հայ ժողովրդի ամենամեծ թշնամին։ Ցանկը սպառիչ չէ, այն կարող է լրացվել յուրաքանչյուրի նոր գաղափարներով։ Այդ փաստերն արձանագրված են, նրանցից մեկը բավարար է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վռնդելու համար»,- ասաց նա։
Նշենք, որ այսօր՝ Արցախյան շարժման տարեդարձի օրը, Ազատության հրապարակում «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հանրահավաք է անցկացնում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
comment.count (0)