Վարազդատ Լալայանը փոքր ոսկե մեդալ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
 |shantnews.am|
19:25 - 20 փետրվարի, 2024

Վարազդատ Լալայանը փոքր ոսկե մեդալ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում |shantnews.am|

shantnews.am: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ են դուրս եկել Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը, որոնք մեդալների համար են պայքարում գերծանր քաշային կարգում (+109 կգ)։

Արդեն ավարտվել են մրցումները պոկում վարժությունում։ Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը սանձելով 205 կգ կշռող ծանրաձողը դարձել է փոքր ոսկե մեդալակիր, իսկ Սիմոն Մարտիրոսյանը 195 կգ արդյունքով նվաճել է փոքր բրոնզ։

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն հրաժարվել է մասնակցել մրցումներին, թեև սկզբում նա ևս հայտավորված էր եղել և նույնիսկ մասնակցել է մարզիկների ներկայացմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել