Լոնդոնի Գերագույն դատարանը սկսել է Ասանժի՝ ԱՄՆ արտահանձնման դեմ բողոքի քննությունը
 |1lurer.am|
20:36 - 20 փետրվարի, 2024

Լոնդոնի Գերագույն դատարանը սկսել է Ասանժի՝ ԱՄՆ արտահանձնման դեմ բողոքի քննությունը |1lurer.am|

1lurer.am: Լոնդոնի Գերագույն դատարանը սկսել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի՝ ԱՄՆ արտահանձնման դեմ բողոքի քննությունը։ Ասանժը վատառողջ լինելու պատճառով չի մասնակցի լսումներին։

Եթե դատարանը մերժի միջնորդությունը, ապա այն այլևս չի կարող բողոքարկվել։ ԱՄՆ-ում Ասանժին մեղադրում են լրտեսության 17 դրվագով, ինչպես նաև Իրաքում ու Աֆղանստանում ԱՄՆ գործողություններին առնչվող գաղտնի փաստաթղթեր հրապարակելու համար:

Ասանժին սպառնում է մինչև 175 տարվա ազատազրկում։ 2021 թվականին դատավորը մերժել է Ասանժին արտահանձնելու ԱՄՆ խնդրանքը:

2022 թվականին՝ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը երաշխավորել է Ասանժի նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը, նրան արտահանձնելու որոշումը հավանության է արժանացել մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության կողմից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել