armenpress.am։ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի պաշտպանները դատական գործընթացների ընթացքում ծրագրում են ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել Ասանժի առողջական վիճակի վրա: «Российская газета»-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է իսպանացի դատավոր Բալտասար Գարսոնը:
«Ասանժի վիճակը կրիտիկական է: Մենք կարծում ենք, որ նրա արտահանձնումը ԱՄՆ-ին անհիմն է և հակաօրինական: Ասանժը Լոնդոնի բանտերում պահվում է այնպիսի պայմաններում, որոնք հակասում են մարդու հիմնարար իրավունքներին, որը հաստատել է նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների ներկայացուցիչը»,- նշել է Ասանժի ներկայացուցիչը:
WikiLeaks-ի հիմնադրին արգելված են բոլոր տեսակի շփումներն արտաքին աշխարհի հետ օրվա մեջ 23 ժամվա ընթացքում: Ամբողջ օրվա ընթացքում մեկ ժամով կարող է Ասանժը դուրս գալ զբոսնելու, բայց առանց շրջապատի հետ որևէ փոխհարաբերության:
Նոյեմբերի 18-ին Լոնդոնի դատարանը Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին թողել է կալանքի տակ, նրան ԱՄՆ-ին արտահանձնելու գործով հաջորդ տեխնիկական լսումները կկայանան դեկտեմբերի 13-ին և 19-ին:
comment.count (0)